Դիմումները‚ նամակներն ընդունվում են էլեկտրոնային փոստով

19-03-2020

Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված` Ճանապարհային դեպարտամենտն առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները:

Մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը:

Խնդրում ենք դիմումները, նամակներն ուղարկել պաշտոնական էլ․ փոստին՝ info@tpio.am ։

Կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներին խնդրում ենք Ճանապարհային դեպարտամենտի գրասենյակ այցելել միայն համապատասխան ծրագրի ղեկավարի հետ համաձայնեցնելուց հետո (մուտքը՝ միայն դիմակներով)։

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, զանգահարել  +37412 201009 +37412 201010 հեռախոսահամարներին:

 

 

Վերջին նորությունները

Կայացել է ՀՀ հանրապետական և միջպետական ճանապարհներին վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հայտերի բացման նիստ

23-03-2020

Առաջիկայում մրցութային հանձնաժողովը կգնահատի ընկերությունների առաջարկների համապատասխանությունը մրցութային փաթեթով սահմանված գնահատման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

20-03-2020

Հետաքրքրված իրավասու հայտատուները մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։

Կարդալ ավելին

Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

20-03-2020

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ‚ ավարտին են մոտենում հողային աշխատանքները‚ կատարվում է ժայռային հանույթ‚ ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին