Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, կայուն զարգացման ներդրումային ծրագրերի խորհրդի նիստը

19-06-2019

Հունիսի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Քննարկվել և հաստատվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի շինարարական կապալի համաձայնագիրը, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները, ինչպես նաև՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում խորհրդատվական կազմակերպության հետ կնքված՝ նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման պայմանագրի փոփոխությունները:

Նիստի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ճանապարհաշինական ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի, ինչպես նաև ծրագրերի իրականացման ընթացքում աշխատանքների որակի նկատմամբ պատշաճ հսկողություն ունենալու, այդ թվում՝ առաջիկայում նշված հարցերի մասով համապատասխան իրավական կարգավորումներում բարեփոփումների վերաբերյալ: Այս համատեքստում փոխվարչապետը համապատասխան ցուցումներ է տվել նիստի մասնակիցներին:

Նյութը՝ ՀՀ կառավարության կայքից

 

Վերջին նորությունները

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

21-11-2019

Նշված ճանապարհները մարզային նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվում են մարզպետարաններին. դրանց հետագա շահագործումն իրականացվելու է վերջիններիս կողմից ընտրված ընկերությունների կողմից։

Կարդալ ավելին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Արևելյան գործընկերության Տրանսպորտի հարցերով պանելի 17-րդ հանդիպմանը

20-11-2019

Աշխատաժողովի ընթացքում քննարկվում են Եվրամիության ճանապարհային անվտանգության քաղաքականությանը‚ այդ ոլորտում տարբեր երկրների փորձին‚ միմյանց հետ համագործակցությանը‚ գործընկեր երկրների կողմից ստանձնած պարտավորություններին առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։

Կարդալ ավելին

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհի վրա որպես փորձնական մոդել կատարվել են շինարարական, միաժամանակ ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ

14-11-2019

Նոր մոդելը նպաստում է ճանապարհի երկարակեցությանը‚ անվտանգ շահագործմանը‚ ինչը հնարավորություն է տալիս ցանկացած եղանակի ապահովել ճանապարհի անցանելիությունն ու անխափան երթևեկությունը։

Կարդալ ավելին