Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում հյուրընկալել էին Հայաստանում Ղազախստանի դեսպանատան խորհրդականին

19-11-2018

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, կազմակերպության Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդատու Մհեր Սահակյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Քրիստինե Բեգլարյանը կազմակերպության գրասենյակում հանդիպել են Հայաստանում Ղազախստանի դեսպանատան խորհրդական Ասել Իսիմովայի հետ։

Վազգեն Պետրոսյանը ղազախ դիվանագետին ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքում կատարվող աշխատանքները, ընդգծել է, որ անհրաժեշտ է կապեր հաստատել Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության և  ղազախական պետական կառույցների հետ, որոնք իրագործում են տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարություն։ Պարոն Պետրոսյանը նշել է, որ այդ կապերը հնարավորություն կտան երկու երկրների կազմակերպություններին կատարել փորձի փոխանակում, համատեղ կազմակերպել շինարարության ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ քննարկումներ, սեմինարներ, խորհրդակցություններ։ Առաջարկվել է Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ը ներկայացնել նաև Ղազախստանի բիզնես և շինարարական կազմակերպություններին, որոնք ևս կկարողանան մասնակցել շինարարության համար հայտարարվող միջազգային մրցույթներին։  

Վազգեն Պետրոսյանը հույս է հայտնել, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շահագործումից հետո հնարավոր կլինի այն միացնել «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու «Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիա» տնտեսական միջանցքին, որտեղ կարևոր դերակատարում ունի նաև Ղազախստանը։ Նշվել է նաև, որ Հյուսիս-հարավի կառուցումը կնպաստի հայ-ղազախական տնտեսական կապերի ամրապնդմանը, և Ղազախստանը հնարավորություն կունենա օգտվել այս այլընտրանքային ճանապարհից ևս, որպեսզի սեփական բեռները տեղափոխի դեպի Հայաստան,  Սև ծովի նավահանգիստներ և ապրանքներ ստանա այնտեղից։

 

 

 

 

Վերջին նորությունները

Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

20-03-2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 20-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 11:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Թալին-Գյումրի ճանապարհահատվածում շարունակվում են անցանելիության որակի բարձրացման աշխատանքները

15-03-2019

Աշխատանքները կատարվում են ամենօրյա ռեժիմով և կշարունակվեն մինչև ձմեռային շրջանի ավարտը, որից հետո արդեն միջոցներ կձեռնարկվեն խնդրին առավել հիմնավոր լուծում տալու ուղղությամբ։

Կարդալ ավելին

Քննարկվեցին բնապահպանական թեմաներ

15-03-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները Դունկան Լանգի և Արմինե Եդիգարյանի հետ նախապես այցելել էին Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատվածներ, իրականացրել դիտարկում։

Կարդալ ավելին