Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

20-03-2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Գեղարքունիքի մարզի Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 և Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 ճանապարհային հատվածների վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ։ 

Շուրջ 14,5 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է մարզի Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներով։

Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:

Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։

 

 

Վերջին նորությունները

Կայացել է ՀՀ հանրապետական և միջպետական ճանապարհներին վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հայտերի բացման նիստ

23-03-2020

Առաջիկայում մրցութային հանձնաժողովը կգնահատի ընկերությունների առաջարկների համապատասխանությունը մրցութային փաթեթով սահմանված գնահատման չափանիշներին։

Կարդալ ավելին

Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

20-03-2020

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ‚ ավարտին են մոտենում հողային աշխատանքները‚ կատարվում է ժայռային հանույթ‚ ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին

Դիմումները‚ նամակները ընդունվում են էլեկտրոնային փոստով

19-03-2020

Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված` Ճանապարհային դեպարտամենտն առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները:

Կարդալ ավելին