Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Տրանշ-3

20-09-2018

Սեպտեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Այցը մեկնարկեց Հյուսիս-Հարավ ծրագրի Թալին-Լանջիկ հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքի դիտարկմամբ: Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը փոխվարչապետին ներկայացրեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի կառուցման աշխատանքների ընթացքը։ Քննարկման ընթացքում փոխվարչապետին զեկուցվեց, որ այս պահին գրունտային աշխատանքների արագությունը և ծավալը աճել են մոտ 5 անգամ:

 

Վերջին նորությունները

Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն ամբողջովին քայքայված 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվում է

22-07-2019

Աշխատանքներն այստեղ մեկնարկել են 2019թ. հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է շինարարության մեկնարկից տասն ամիս անց։ Այս պահին կատարվում են ճանապարհային ծածկի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Արարատի մարզի ճանապարհաշինական աշխատանքներին

19-07-2019

Նախարարը կարևորել է տեխհսկողությունն իրականացնող ընկերության դերը ճանապարհաշինական աշխատանքներում։

Կարդալ ավելին