Վրաստանի Ճանապարհների դեպարտամենտի մասնագետի հետ քննարկվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծային լուծումները

21-02-2019

Փետրվարի 21-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը հանդիպել է Վրաստանի Ճանապարհների դեպարտամենտի նախագծային բաժնի ղեկավարի տեղակալ Դավիթ Գեթսաձեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները։ Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան պետական սահմանի անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախագիծ է։

Արթուր Սանոյանը և Դավիթ Գեթսաձեն անդրադարձել են կապալառուի կողմից ներկայացված կամրջի նախագծային լուծումներին, հայկական և վրացական տարածքներում հողերի օտարմանը, ենթակառուցվածքներին առնչվող հարցերի։

Արթուր Սանոյանը հետաքրքրվել է Ախալցխա-Խուլո ճանապարհի շինարարության ընթացքով, ինչը հնարավորություն կտա էապես կրճատել Հայաստանը վրացական նավահանգիստներին կապող ուղին։ Արթուր Սանոյանը վրաց գործընկերոջը ներկայացրել է նաև Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ճանապարհաշինական ծրագրերը՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային և Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրերը, որոնք Հայաստանը կապում են Վրաստանի հետ, ինչպես նաև՝ կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը։

Դավիթ Գեթսաձեն իր հերթին ծանոթացրել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ընթացիկ ծրագրերին, այդ թվում՝ Նինոծմինդա-Ախալցխա ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներին։

 

Վերջին նորությունները

Կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ

24-06-2019

2019թ. հունիսի 19-ի դրությամբ հողային աշխատանքների 90 տոկոսն ավարտված է: Այս պահին կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ:

Կարդալ ավելին

Հանրային քննարկում՝ Բագրատաշենի նոր կամրջի շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատման թեմայով

21-06-2019

Բագրատաշենում արդեն իսկ իրականացվել է երկու հանրային քննարկում, որոնց ընթացքում ներկայացվել ու քննարկվել են նախագծի նախնական լուծումները, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։

Կարդալ ավելին

Հանրապետության 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները

19-06-2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Վերականգնվելու են նաև ջրահեռացման համակարգերը, կատարվելու են կահավորման աշխատանքներ։

Կարդալ ավելին