Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

21-08-2019

Մ5 - Սարդարապատ - Նոր Արմավիր - Տ-3-52 ճանապարհի 6.146 կմ երկարությամբ վերականգնվող հատվածում մեկնարկել են երկշերտ ասֆալտբետոնե պատվածքի տեղադրման աշխատանքները։ Զուգահեռ ընթանում են նաև մայթերի կառուցման, իջատեղերում խողովակների տեղադրման և տեղում սառը եղանակով գոյություն ունեցող ծածկի վերամշակման աշխատանքներ։

Ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Այս ճանապարհը միջհամայնքային է և միմյանց է կապում մի քանի բնակավայր։

Կապալառու կազմակերպությունը ճանապարհահատվածի վերականգնումը սկսել է 2019թ. հունիսի սկզբին, աշխատանքները կավարտվեն նախատեսված վերջնաժամկետից շուտ՝ այս տարվա աշնանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի ընթացքում ծրագրված է հանրապետությունում վերականգնել շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնցից օգտվում է 29 համայնքների շուրջ 56000 բնակչություն:

 

 

Վերջին նորությունները

Քննարկվել է Բագրատաշենի նոր կամրջի նախագիծը

23-09-2019

Հանդիպման օրակարգում էին՝ բնապահպանական, շինհրապարակը ցանկապատելու, սահմանապահ ծառայության հետ աշխատանքի, ենթակառուցվածքների տեղափոխման հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր։

Կարդալ ավելին

Վերականգնման աշխատանքները շարունակվում են

20-09-2019

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են վերականգնվել կենսական նշանակության ճանապարհներ։

Կարդալ ավելին

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

18-09-2019

Մինչ այժմ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչն իրականացվել է Հայաստանի 66 համայնքում: Ակնկալվում է ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչում ընդգրկված համայնքների թիվը հասցնել 87-ի։

Կարդալ ավելին