Տավուշի Հ36- Մովսես-Չորաթան-Նորաշեն և Հ-64 Բերդ-Այգեձոր-Չինարի ճանապարհների վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչև 2018թ. վերջ

22-08-2018

Տավուշի մարզի Հ 36- Մովսես-Չորաթան-Նորաշեն, կմ 0+000 – կմ5+587 (5,587 կմ) և Հ64- Բերդ-Այգեձոր-Չինարի, կմ 0+000 – կմ4+540 (4,54 կմ) ճանապարհահատվածները վերանորոգվում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։

Աշխատանքները մեկնարկել են 2018թ. մարտին։ Բերդ-Այգեձոր-Չինարի, կմ0+000 – կմ4+540 ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները նախատեսված է ավարտել 2018-ի նոյեմբերին, Հ36- Մովսես-Չորաթան-Նորաշեն, կմ0+000 – կմ5+587 ճանապարհահատվածի վերանորոգումը՝ դեկտեմբերին։ Այս պահին Բերդ-Այգեձոր-Չինարի, կմ0+000 – կմ4+540 ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների կատարման ֆիզիկական առաջընթացը կազմում է մոտ 70 տոկոս, Մովսես-Չորաթան-Նորաշեն, կմ0+000 – կմ 5+587 ճանապարհահատվածում՝ մոտ 60 տոկոս։

Դիտարկելով կատարվող աշխատանքների ընթացքը՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի պատասխանատուները նշում են, որ աշխատանքներն իրականացվում են ծրագրին համապատասխան և կավարտվեն սահմանված ժամկետներում։ Այս պահին 4,54 կիլոմետրանոց ճանապարհահատվածի 3,364 կմ հատվածի երթևեկելի մասն ամբողջությամբ վերակառուցված է. ասֆալտապատումն ավարտված է։ Իսկ մյուս ճանապարհահատվածում ամբողջությամբ ավարտված է 3,2 կիլոմետր ընդհանուր երկարությամբ հատվածների երթևեկելի մասի վերակառուցումը։

 

Վերջին նորությունները

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Տրանշ-1 և Տրանշ-2

18-01-2019

ԱԶԲ ներկայացուցիչները դիտել են իրականացված աշխատանքները։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիները։

Կարդալ ավելին

Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

17-01-2019

ԱԶԲ առաքելության հետ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ում, Տրանշ-3-ում ծրագրերի կարգավիճակը։

Կարդալ ավելին

Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները

16-01-2019

Հայկական կողմը նշել է նաև, որ Բագրատաշենի նոր կամրջի կառուցման ծրագիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և հավելել, որ իրանական կողմի հետ սերտ համագործակցությամբ, հաճախակի քննարկումներով հնարավոր կլինի առավել արդյունավետ դարձնել համատեղ աշխատանքը։

Կարդալ ավելին