Կատարվում են մոբիլիզացիոն աշխատանքներ Բագրատաշենի կամրջի նախագծային, դաշտային հետազոտությունների փուլի համար

22-10-2018

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ինժեներական խումբը հոկտեմբերի 20-ին այցելել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետ, որտեղ նախատեսված է կառուցել Հայաստանը և Վրաստանը միացնող նոր կամուրջ։ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերության աշխատակիցների հետ։ Վերջիններս մոբիլիզացիոն աշխատանքներ են կատարում նախագծային, դաշտային հետազոտությունների փուլի համար։

Նշենք, որ Հայաստանի և Վրաստանի սահմանները միացնող նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Բագրատաշենի նոր կամուրջն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի դյուրին կդարձնի, կբարձրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, թույլ կտա խնայել ժամանակ, կապահովի անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։

 

 

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծման և հեղինակային հսկողության մրցույթ

24-05-2019

Նախագծման փուլի ծառայություններն ակնկալվում է սկսել 2019 թվականի օգոստոս ամսին և ավարտել 2020 թվականի հունվարին: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019թ. հունիսի 07-ը՝ ժամը 18:00։

Կարդալ ավելին

Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

24-05-2019

Մայիսի 27-ին՝ ժամը 15:00-19:00-ն ընկած հատվածում, ժայռապայթեցման աշխատանքների հետևանքով Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Կապալառուները, տեխհսկողն ու պատվիրատուն քննարկեցին կենսական նշանակության ճանապարհների վերակառուցման հետ կապված հարցեր

24-05-2019

Հանդիպման ընթացքում քննարկվեցին և նախանշվեցին աշխատանքի կազմակերպման հիմնական ուղղությունները։ Նշվեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու շինտեղամասերը կապալառուների տնօրինմանը հանձնելու գործընթացը։

Կարդալ ավելին