Քննարկվեցին Տրանշ-1-ին և Տրանշ-2-ին առնչվող հարցեր

22-11-2018

Նոյեմբերի 21-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում տեղի ունեցավ քննարկում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-1-ի և Տրանշ-2-ի կապալառու կազմակերպության՝ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության, կառավարման խորհրդատու և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկության, Ասիական զարգացման բանկի, Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչների միջև։ Օրակարգում էին Տրանշ-1-ի (Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ) թերությունների վերացման և բետոնային պատվածքի որակական խնդիրների, ինչպես նաև Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) ձմեռային սպասարկման հետ կապված հարցեր։ 


Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը նշեց, որ Տրանշ-2-ի ճանապարհի ձմեռային սպասարկումը պետք է իրականացնի կապալառու կազմակերպությունը, ինչը և՜ նշված կազմակերպության հետ կնքված պայմանագրի, և՜ ՀՀ օրենսդրության պահանջն է։ Պարոն Պետրոսյանի այս պնդմանը համաձայնեց նաև «Սաֆեժ և Էպտիսա» ՀՁ-ի լիազորված ներկայացուցիչ Նիկոլաս Ջեյս Նիլսոնը։


Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության կողմից բարձրացվել են Տրանշ-1-ի և Տրանշ-2-ի որակի հետ կապված հարցեր։ Նշվել է, որ կապալառուն պետք է մոբիլիզացնի իր բոլոր ռեսուրսները և բարձր որակով ու հնարավորինս արագ ավարտի Տրանշ-2-ի կառուցումը։ 

 

 

Վերջին նորությունները

Կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ

24-06-2019

2019թ. հունիսի 19-ի դրությամբ հողային աշխատանքների 90 տոկոսն ավարտված է: Այս պահին կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ:

Կարդալ ավելին

Հանրային քննարկում՝ Բագրատաշենի նոր կամրջի շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատման թեմայով

21-06-2019

Բագրատաշենում արդեն իսկ իրականացվել է երկու հանրային քննարկում, որոնց ընթացքում ներկայացվել ու քննարկվել են նախագծի նախնական լուծումները, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։

Կարդալ ավելին

Հանրապետության 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները

19-06-2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Վերականգնվելու են նաև ջրահեռացման համակարգերը, կատարվելու են կահավորման աշխատանքներ։

Կարդալ ավելին