Կայացել է ՀՀ հանրապետական և միջպետական ճանապարհներին վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հայտերի բացման նիստ

23-03-2020

Ճանապարհային դեպարտամենտում տեղի է ունեցել Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին աջակցելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հարևանության ներդրումային գործիքով տրամադրված դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորվող, ՀՀ հանրապետական և միջպետական ճանապարհներում առկա մի շարք վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների  ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հայտերի բացումը:

Մրցութային հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաև մասնակցության հայտեր ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում հայտարարվել են հայտ ներկայացրած ընկերություններ անունները‚ բացվել են ներկայացված փաթեթները։ Առաջիկայում մրցութային հանձնաժողովը կգնահատի ընկերությունների առաջարկների համապատասխանությունը մրցութային փաթեթով սահմանված գնահատման չափանիշներին։

Տեղեկացնենք‚ որ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման համար հատկացված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը ֆինանսավորում է մինչև 4,25 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհի չափով։ Ծրագիրը ներառում է նաև մինչև 650 000 եվրոյին համարժեք գումարի չափով լրացուցիչ տեխնիկական աջակցության դրամաշնորհ և 200 000 եվրոյին համարժեք բյուջետային հատկացում՝ ԵՄ հաղորդակցության միջոցառումների, մասնավորապես` Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի համատեքստում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարության իրականացման համար։

Վերջին նորությունները

Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

20-03-2020

Հետաքրքրված իրավասու հայտատուները մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։

Կարդալ ավելին

Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

20-03-2020

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ‚ ավարտին են մոտենում հողային աշխատանքները‚ կատարվում է ժայռային հանույթ‚ ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին

Դիմումները‚ նամակները ընդունվում են էլեկտրոնային փոստով

19-03-2020

Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված` Ճանապարհային դեպարտամենտն առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները:

Կարդալ ավելին