«Վեոլիա ջուր» ընկերության հետ քննարկվել է Մ6 ճանապարհահատվածում ջրագծերի և կոյուղագծերի տեղափոխման հարցը

24-01-2019

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատված։

Ալավերդի քաղաքով անցնող ճանապարհահատվածում առկա են ջրագծերի և կոյուղագծերի հետ կապված խնդիրներ։ Դրանց մի մասը Մ6 ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում պետք է տեղափոխվի։ Այս առնչությամբ տեղում կազմակերպվել է հանդիպում «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ։ Խնդրահարույց հատվածներում մասնագետները ծանոթացել են իրավիճակին, «Վեոլիա ջուր» ընկերության գրասենյակում նախագծողի հետ ուսումնասիրվել են խնդրի մանրամասները, և նախանշվել են հետագա քայլերը։ Որոշվել է նախագծում կատարել համապատասխան շտկումներ՝ համաձայնեցնելով դրանք «Վեոլիա ջուր» ընկերության հետ։

Ճանապարհի կառուցումն իրականացնող կապալառուների և շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են տեխնիկական, պայմանագրային փոխհարաբերությունների հետ առնչվող և ընթացիկ այլ հարցեր։

 

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին