«Սուարդի» ընկերությունը Մ6-ում շարունակում է հիմնանորոգման աշխատանքները

24-01-2020

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի «Թումանյան» կայարան-Բագրատաշենի սահմանային անցակետ հիմնանորոգվող հատվածի լոտ 3-ում‚ որն ընդգրկում է Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածը‚ կապալառու կազմակերպությունը՝ իտալական «Սուարդի» ընկերությունը‚ կատարում է վաքերի տեղադրման‚ հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ։

Նշենք‚ որ 2019թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ «Սուարդիի» կողմից նշված հատվածում իրականացվել  են 37,5 հազ․ խմ հողային և 5․9 հազ․ խմ հորատապայթեցման աշխատանքներ, 114․4 հազ․ քմ ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, 690 քմ փոսային նորոգում, 167 գմ ջրահեռացման երկաթբետոնե խողովակների կառուցում, 415 գմ հենապատերի կառուցում, 405 գմ բետոնե վաքերի տեղադրում, 2 կամուրջների վերականգնում։ Նույն աշխատանքները շարունակվում են նաև այս պահին։

Աշխատանքներ են տարվում Մ6 միջպետական ավտոճանապարհի նաև այլ հատվածներում։

 

Վերջին նորությունները

Կայացել է ՀՀ հանրապետական և միջպետական ճանապարհներին վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հայտերի բացման նիստ

23-03-2020

Առաջիկայում մրցութային հանձնաժողովը կգնահատի ընկերությունների առաջարկների համապատասխանությունը մրցութային փաթեթով սահմանված գնահատման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

20-03-2020

Հետաքրքրված իրավասու հայտատուները մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։

Կարդալ ավելին

Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

20-03-2020

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ‚ ավարտին են մոտենում հողային աշխատանքները‚ կատարվում է ժայռային հանույթ‚ ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին