Հայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծման և հեղինակային հսկողության մրցույթ

24-05-2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ճանապարհների հիմնանորոգման նախագծման և հեղինակային հսկողության մրցույթ։

Խորհրդատվական ծառայությունները ներառում են նախագծերի նախապատրաստում մոտ 48.0 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման նպատակով, և բնապահպանական ու սոցիալական կառավարման պլանների նախապատրաստում, ինչպես նաև՝ շինարարության ընթացքում հեղինակային հսկողության իրականացում: 

Նախագծման փուլի ծառայություններն ակնկալվում է սկսել 2019 թվականի օգոստոս ամսին և ավարտել 2020 թվականի հունվարին:

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019թ. հունիսի 07-ը՝ ժամը 18:00, Երևան, Տիգրան Մեծի 4, 7-րդ հարկ հասցեով։

Հետաքրքրվածության հայտերի ներկայացման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ https://tpio.am/am/procurement/tenders

Վերջին նորությունները

Մ6-ում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները

20-08-2019

Բնակչությանը նվազագույն անհանգստություն պատճառելու համար «Սուարդի» ընկերությունն այն հատվածներում, որտեղ կատարվում է հանույթ, փոշու քանակը նվազագույնի հասցնելու նպատակով ջրցան մեքենաներով իրականացնում է ջրցանում, հարթեցվում են աշխատանքի ընթացքում առաջացած փոսերը։

Կարդալ ավելին

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

19-08-2019

Օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Ընթանում են Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.85 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

16-08-2019

Շինարարական աշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020թ. ապրիլին։

Կարդալ ավելին