Կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ

24-06-2019

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում Մ1-Հայրենյաց-Տուֆաշեն-Հ83 մոտ 11 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են։ 2019թ. հունիսի 19-ի դրությամբ հողային աշխատանքների 90 տոկոսն ավարտված է: Այս պահին կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ:

 

 

Վերջին նորությունները

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

21-11-2019

Նշված ճանապարհները մարզային նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվում են մարզպետարաններին. դրանց հետագա շահագործումն իրականացվելու է վերջիններիս կողմից ընտրված ընկերությունների կողմից։

Կարդալ ավելին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Արևելյան գործընկերության Տրանսպորտի հարցերով պանելի 17-րդ հանդիպմանը

20-11-2019

Աշխատաժողովի ընթացքում քննարկվում են Եվրամիության ճանապարհային անվտանգության քաղաքականությանը‚ այդ ոլորտում տարբեր երկրների փորձին‚ միմյանց հետ համագործակցությանը‚ գործընկեր երկրների կողմից ստանձնած պարտավորություններին առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։

Կարդալ ավելին

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհի վրա որպես փորձնական մոդել կատարվել են շինարարական, միաժամանակ ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ

14-11-2019

Նոր մոդելը նպաստում է ճանապարհի երկարակեցությանը‚ անվտանգ շահագործմանը‚ ինչը հնարավորություն է տալիս ցանկացած եղանակի ապահովել ճանապարհի անցանելիությունն ու անխափան երթևեկությունը։

Կարդալ ավելին