Մասնակցություն ԱԶԲ կողմից կազմակերպված աշխատաժողովին

24-09-2018

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ Ֆինանսական կառավարման և հաշվապահական հաշվառման բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Մանանա Թարփոշյանը, Սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Սոնա Պողոսյանը, սոցիալական ազդեցության և վերաբնակեցման մասնագետ Շուշան Քոչարյանը, առաջատար իրավաբան Նելլի Հովսեփյանը, սեպտեմբերի 17-19-ը մասնակցել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպված «ԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի լուծման կարողությունների զարգացում» և «Նախագծման և իրականացման ընթացքում բողոքների լուծման մեխանիզմներ» խորագրերով աշխատաժողովին։

Եռօրյա աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, ներկայացվեցին դրանց լուծման տարբերակները։ Տեսական մասերն ուղեկցվում էին նաև գործնական աշխատանքներով։ Մասնավորապես, անդրադարձ եղավ ծրագրերի իրականացման ընթացքում հանրային իրազեկման և շահառուների ներգրավման մեթոդներին, հաղորդակցման նրբություններին, բողոքներն ուսումնասիրելու և  դրանց պատասխանելու մեխանիզմներին, բողոքների վերացման առանցքային տարրերին և բազմաթիվ այլ թեմաների։

Աշխատաժողովը խիստ արդիական էր և անհրաժեշտ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչների համար, քանի որ գործունեության ընթացքում վերջիններս մշտական շփումների մեջ են հանրության, ազդակիր համայնքների, տարբեր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ, և ստացված գիտելիքները կկիրառվեն ապագա աշխատանքի ընթացքում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջին նորությունները

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Տրանշ-1 և Տրանշ-2

18-01-2019

ԱԶԲ ներկայացուցիչները դիտել են իրականացված աշխատանքները։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիները։

Կարդալ ավելին

Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

17-01-2019

ԱԶԲ առաքելության հետ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ում, Տրանշ-3-ում ծրագրերի կարգավիճակը։

Կարդալ ավելին

Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները

16-01-2019

Հայկական կողմը նշել է նաև, որ Բագրատաշենի նոր կամրջի կառուցման ծրագիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և հավելել, որ իրանական կողմի հետ սերտ համագործակցությամբ, հաճախակի քննարկումներով հնարավոր կլինի առավել արդյունավետ դարձնել համատեղ աշխատանքը։

Կարդալ ավելին