"PowerChina"-ի ներկայացուցիչների հետ քննարկվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանն առնչվող հարցեր

24-11-2018

Նոյեմբերի 23-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանն ու կազմակերպության ներկայացուցիչներն ընդունել են "PowerChina" ընկերության Անդրկովկասյան տարածաշրջանի ներկայացուցիչ Հե Փենգին, "PowerChina/Sinohydro"-ի Կովկասյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխտնօրեն Վանգ Չունմինգին և Հայաստանում «Սինոհիդրո» ընկերության ներկայացուցիչ Վիեն Քսիաոյին։

Նշենք, որ "PowerChina"-ի կազմում է ընդգրկված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) շինարարությունն իրականացնող «Սինոհիդրո» ընկերությունը:

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները չինական կողմի հետ քննարկել են Տրանշ-3-ում կատարվող շինարարական աշխատանքները։ Ընդգծվել է կառուցվող ճանապարհի կարևորությունը Հայաստանի համար։ Անդրադարձ է եղել շինարարության տեխնիկական մի շարք խնդիրների։ Ընդգծվել է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Ներկայացվել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային ուղղությունը՝ Տրանշ-4-ը (Արտաշատ-Ագարակ)։ Չինական կողմին, մասնավորապես, հետաքրքրում էին մի շարք հարցեր Տրանշ-4-ի կառուցման ընթացքում պետություն-մասնավոր հատված հնարավոր համագործակցության վերաբերյալ։

 

 

 

 

 

Վերջին նորությունները

Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես փակ է լինելու «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը

21-02-2019

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Կարդալ ավելին

Վրաստանի Ճանապարհների դեպարտամենտի մասնագետի հետ քննարկվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծային լուծումները

21-02-2019

Արթուր Սանոյանը և Դավիթ Գեթսաձեն անդրադարձել են կապալառուի կողմից ներկայացված կամրջի նախագծային լուծումներին, հայկական և վրացական տարածքներում հողերի օտարմանը, ենթակառուցվաքներին առնչվող հարցերի։

Կարդալ ավելին

Բնակիչները ծանոթացան հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի մանրամասներին

20-02-2019

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կմշակվի ՀՕՏԾ-ն, որը պետք է հաստատվի Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից։ Օտարվող գույքի և կորուստների դիմաց փոխհատուցումները կսահմանվեն մշակվելիք ՀՕՏԾ-ով։

Կարդալ ավելին