Ներկայացվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծի տարբերակները

25-12-2018

Բագրատաշեն-Սադախլո սահմանի անցման կետի տարածքում Հայաստանը և Վրաստանը միացնող նոր կամրջի կառուցումն իրականացնող հայկական և վրացական կողմերը հանդիպել են կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինաշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության ներկայացուցիչների հետ։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի իր գործընկերների հետ ծանոթացավ Tunnel Sadd Ariana ընկերության կողմից ներկայացված կամրջի նախագծի մի քանի տարբերակներին։ Քննարկման արդյունքում ընտրվել է լավագույն տարբերակը, որի առնչությամբ առաջարկվել են որոշ լուծումներ և փոփոխություններ։ Մասնագետները տվել են իրենց մեկնաբանությունները, որոնք նախագծողը պետք է հաշվի առնի նախագծի վերջնական տեսքի բերման ժամանակ։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև կառուցվելիք կամրջի լայնական և երկայնական կտրվածքներին, տեղադիրքին, թեքություններին և այլ խնդիրների։

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծման և հեղինակային հսկողության մրցույթ

24-05-2019

Նախագծման փուլի ծառայություններն ակնկալվում է սկսել 2019 թվականի օգոստոս ամսին և ավարտել 2020 թվականի հունվարին: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019թ. հունիսի 07-ը՝ ժամը 18:00։

Կարդալ ավելին

Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

24-05-2019

Մայիսի 27-ին՝ ժամը 15:00-19:00-ն ընկած հատվածում, ժայռապայթեցման աշխատանքների հետևանքով Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Կապալառուները, տեխհսկողն ու պատվիրատուն քննարկեցին կենսական նշանակության ճանապարհների վերակառուցման հետ կապված հարցեր

24-05-2019

Հանդիպման ընթացքում քննարկվեցին և նախանշվեցին աշխատանքի կազմակերպման հիմնական ուղղությունները։ Նշվեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու շինտեղամասերը կապալառուների տնօրինմանը հանձնելու գործընթացը։

Կարդալ ավելին