«ՍՊԵԱ և Այ Ար Դի»-ի և Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Տրանշ-3-ին և Տրանշ-4-ին առնչվող հարցեր

26-02-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում փետրվարի 26-ին տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող և Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի կառուցման նախագիծը պատրաստած «ՍՊԵԱ և Այ Ար Դի» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են «ՍՊԵԱ և Այ Ար Դի» ՀՁ-ի կողմից պատրաստված Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի կառուցման նախագծի հետ կապված հարցեր։ Նշենք, որ նախատեսվում է կառուցել 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ:

Նշված ճանապարհահատվածի նախագիծն այժմ գտնվում է միջգերատեսչական համալիր փորձաքննության փուլում։ Եվ քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «ՍՊԵԱ և Այ Ար Դի»-ի մասնագետները փետրվարի 27-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում կհանդիպեն մանրամասն նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննությունն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։

Հանդիպման երկրորդ հատվածում անդրադարձ եղավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի աշխատանքներին։ Մասնավորապես, ներկայացվել են կապալառուի կողմից շինաշխատանքների տեմպերը, առաջընթացը, աշխատանքային ընթացակարգերը։ Նշվել է, որ ծրագրի շրջանակներում առաջացած որոշ հարցերի լուծում տալու և աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ակնկալվում են առաջարկներ թե՜ կապալառուի, թե՜ տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության կողմից։ Ստացված առաջարկները կվերլուծվեն և կհամաձայնեցվեն կողմերի միջև, ինչն էլ հաշվի կառնվի հետագա աշխատանքներում։

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին