Սեփականատերերը ծանուցվել են հողերի գերակա շահ ճանաչվելու մասին

26-06-2019

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Մ1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի մաս հանդիսացող՝ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող մոտ 8 կմ հատվածի (կմ 29+600-կմ 37+544.68) կառուցման, ինչպես նաև նույն ճանապարհահատվածի Կոշ համայնքի կմ 40+000-կմ 47+400 հատվածի վերակառուցման համար տվյալ հատվածի օտարման գոտու սահմաններում գտնվող հաղորդակցուղիների վերատեղադրման նպատակով ՀՀ կառավարությունը 2019թ. մայիսի 23-ի N 626-Ն որոշմամբ Արագածոտնի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ է ճանաչել։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց ծանուցել է սույն որոշման մասին։

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Լիլիթ Դիլանյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ ՊՈԱԿ-ի կողմից պատրաստվել և հասցեատերերին առաքվել է 393 ծանուցում։ Ծանուցումից հետո Կոշ համայնքի համար ուղղիչ գործողությունների պլանը և Ագարակ համայնքի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը ֆինանսավորողի՝ Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո կմեկնարկի բուն օտարման և հողերի ձեռքբերման՝ փոխհատուցումների տրամադրման գործընթացը։   

Նշենք, որ սեփականության օտարման գործընթացն իրականացվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 20-ի N 438 և 2010թ. սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշումների պահանջներին համապատասխան։

Վերջին նորությունները

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհի վրա որպես փորձնական մոդել կատարվել են շինարարական, միաժամանակ ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ

14-11-2019

Նոր մոդելը նպաստում է ճանապարհի երկարակեցությանը‚ անվտանգ շահագործմանը‚ ինչը հնարավորություն է տալիս ցանկացած եղանակի ապահովել ճանապարհի անցանելիությունն ու անխափան երթևեկությունը։

Կարդալ ավելին