Հանրային իրազեկման հանդիպումներ՝ հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման շրջանակներում

26-07-2019

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիր

Տրանշ-2

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Տրանշ-2 Ծրագրի շրջանակներում Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին կմ37+544.68-կմ40+000 և կմ47+400-կմ71+500 հատվածի վերակառուցման և հաղորդուղիների՝ ոռոգման համակարգերի, խմելու ջրի, գազի խողովակների և էլեկտրասյուների տեղափոխման և տեղադրման Ծրագրի (այսուհետ՝ ծրագիր)

Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման շրջանակներում

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակը միջազգային չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը հյուսիսի հետ կապելն ու դեպի միջազգային շուկաներ ելքի ապահովումն է:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ-2 Ծրագրի շրջանակներում Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին կմ37+544.68-կմ40+000 և կմ47+400-կմ71+500 հատվածի վերակառուցման և հաղորդուղիների՝ ոռոգման համակարգերի, խմելու ջրի, գազի խողովակների և էլեկտրասյուների տեղափոխման և տեղադրման աշխատանքների հետևանքով առաջացել են որոշակի ՀՕՏ ազդեցություններ, որոնք պետք է ենթարկվեն մանրամասն չափագրման ուսումնասիրությունների,  գնահատվեն և համապատասխանաբար փոխհատուցվեն: Նշված ազդեցությունները ամբողջական և լիարժեք ուսումնասիրելուց և գնահատելուց հետո մշակվում է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր (ՀՕՏԾ):

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Արագածոտնի մարզի ազդակիր համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին, որոնց ընթացքում տեղեկություններ կտրամադրվեն  ՀՕՏԾ  պատրաստման նպատակով իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ազդեցության ենթակա անձանց փոխհատուցման իրավունքների և սկզբունքների, ՀՕՏԾ իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև բողոքների լուծման մեխանիզմի մասին:

Հանդիպումները կկայանան ազդակիր համայնքներում` հետևյալ ժամանակացույցով.

Հանրային լսումների ժամանակացույց

N

Համայնք

Ամսաթիվ

Ժամ

Վայր

1

Ուջան

30.07.2019

10.30

Համայնքապետարանի դահլիճ

2

Կոշ

30.07.2019

12.30

Համայնքապետարանի դահլիճ

3

Շամիրամ

30.07.2019

14.00

Համայնքապետարանի դահլիճ

4

Արուճ

30.07.2019

16.00

Համայնքապետարանի դահլիճ

5

Կաքավաձոր

31.07.2019

10.30

Կաքավաձորի միջնակարգ դպրոց

6

Ներքին Բազմաբերդ

31.07.2019

12.30

Համայնքապետարանի դահլիճ

7

Ներքին Սասնաշեն

31.07.2019

14.00

Համայնքապետարանի դահլիճ

8

Վերին Սասնաշեն

31.07.2019

16.00

Համայնքապետարանի դահլիճ

9

Դավթաշեն

01.08.2019

10.30

Համայնքապետարանի դահլիճ

10

Կաթնաղբյուր

01.08.2019

12.30

Մշակույթի տուն

11

Եղնիկ

01.08.2019

14.00

Համայնքապետարանի դահլիճ

12

Թալին

01.08.2019

16.00

Համայնքապետարանի դահլիճ

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

Երևան 0010, Տիգրան Մեծի 4, 7-րդ հարկ
Հեռ. +374 (12) 20-10-07, 20-10-10

http://www.tpio.am

 

 

Վերջին նորությունները

Մ6-ում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները

20-08-2019

Բնակչությանը նվազագույն անհանգստություն պատճառելու համար «Սուարդի» ընկերությունն այն հատվածներում, որտեղ կատարվում է հանույթ, փոշու քանակը նվազագույնի հասցնելու նպատակով ջրցան մեքենաներով իրականացնում է ջրցանում, հարթեցվում են աշխատանքի ընթացքում առաջացած փոսերը։

Կարդալ ավելին

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

19-08-2019

Օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Ընթանում են Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.85 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

16-08-2019

Շինարարական աշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020թ. ապրիլին։

Կարդալ ավելին