Գենդերային խնդիրները` տրանսպորտային ծրագրերում

26-09-2018

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչների հետ քննարկվեց ՀԲ կողմից իրականացվող շինարարական աշխատանքներում, ծրագրերում գենդերային գործոնով պայմանավորված հնարավոր բռնությունների թեման։ ՀԲ կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրանսպորտային ծրագրերի իրականացման ընթացքում բռնության են ենթարկվում կանայք եւ աղջիկները։ Բանկը որդեգրել է քաղաքականություն՝ բացահայտել նման դեպքերը տրանսպորտային ծրագրերի իրականացման ոլորտներում եւ համապատասխան միջոցներ մշակել դրանց արձագանքելու վերաբերյալ։ ՀԲ-ի մասնագետը իր խոսքում ներկայացրեց բռնության դեպքերի հետ կապված վիճակագրություն, բռնության տեսակները։ Ըստ բանախոսի, Առողջապահության  համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր երկրում ամեն երրորդ կնոջ նկատմամբ կիրառվում է սեռական կամ ֆիզիկական բռնություն։

Քննարկմանը մասնակցող Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցները նշեցին, որ Հայաստանում կանայք եւ աղջիկները, որպես կանոն, ներգրավված չեն շինարարական աշխատանքներում, ուստի բռնության դեպքեր այս ոլորտում նրանց նկատմամբ չեն արձանագրվել։

 

 

 

 

Վերջին նորությունները

Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն ամբողջովին քայքայված 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվում է

22-07-2019

Աշխատանքներն այստեղ մեկնարկել են 2019թ. հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է շինարարության մեկնարկից տասն ամիս անց։ Այս պահին կատարվում են ճանապարհային ծածկի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Արարատի մարզի ճանապարհաշինական աշխատանքներին

19-07-2019

Նախարարը կարևորել է տեխհսկողությունն իրականացնող ընկերության դերը ճանապարհաշինական աշխատանքներում։

Կարդալ ավելին