ԱԶԲ Կենտրոնական և Արևելյան Ասիայի բաժնի գլխավոր տնօրենի տեղակալն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 հատված

26-10-2018

Հոկտեմբերի 25-ին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևելյան Ասիայի բաժնի գլխավոր տնօրենի տեղակալ Հոնգ Վեյը բանկի և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 հատված։ Հոնգ Վեյը հանդիպում է ունեցել Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը ԱԶԲ գլխավոր տնօրենի տեղակալին ներկայացրել է կատարված ու ընթացիկ շինաշխատանքները։ Նա նշել է, որ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվող ճանապարհահատվածում կան որոշակի կազմակերպչական խնդիրներ, սակայն շինարարներն աստիճանաբար լուծում են դրանք, և վերջին 2 ամիսներին աշխատանքների ծավալի մեծացումը նկատելի է։ Նա նշել է նաև, որ անհրաժեշտ են որոշ փոփոխություններ՝ ծրագիրը հաջողությամբ առաջ տանելու համար։ Պարոն Պետրոսյանը նկատել է, որ Տրանշ-3-ի շինարարները, Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունն ու շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունը սերտորեն համագործակցում են, որպեսզի առկա խնդիրները ժամանակին վերացվեն, և աշխատանքներն ավելի մեծ ծավալով առաջ ընթանան։

Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության աշխատախմբի ղեկավար Վաչե Մինասյանը նշել է, որ շինարարության առջև դրված գլխավոր խնդիրը որակն ու ժամկետներն են։ Ըստ նրա՝ կապալառու կազմակերպության հետ հանդիպումների ընթացքում մշտապես շեշտվում է, որ պետք է աշխատանքներն արագ տեմպերով իրականացվեն, միևնույն ժամանակ՝ բարձր որակով։

Հոնգ Վեյը նկատել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը շատ կարևոր նախագիծ է Հայաստանի համար։ Թիվ մեկ խնդիրն այս ծրագրում որակն է, և համատեղ ուժերով պետք է շարունակել աշխատանքները՝ լավ արդյունքների հասնելու համար։

 

 

 

 

 

 

 

 

Վերջին նորությունները

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհի վրա որպես փորձնական մոդել կատարվել են շինարարական, միաժամանակ ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ

14-11-2019

Նոր մոդելը նպաստում է ճանապարհի երկարակեցությանը‚ անվտանգ շահագործմանը‚ ինչը հնարավորություն է տալիս ցանկացած եղանակի ապահովել ճանապարհի անցանելիությունն ու անխափան երթևեկությունը։

Կարդալ ավելին