ԱԶԲ-ի և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Տրանշ-3

26-09-2019

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցը «Տրանսպորտային ծրագրերի իրակականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանի և ՊՈԱԿ-ի ճանապարհային ենթակառուցվածքների ավագ ինժեներ Արթուր Սանոյանի ուղեկցությամբ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի՝ ԱԶԲ ֆինանսավորմամբ կառուցվող հատվածների շինարարական տեղամասեր։ Դիտարկվել ու քննարկվել է կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը։    

Այցելությանը ներկա էին նաև շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները։

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանում է գտնվում ԱԶԲ առաքելությունը՝ պարոն Հերցի գլխավորությամբ։ Առաքելության նպատակն է ծանոթանալ բանկի աջակցությամբ կատարվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին, քննարկել աշխատանքների ընթացքում առաջացած մարտահրավերները և այլ հարցեր։   

 

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին