Մասնակցություն «1958թ. համաձայնագիր-ճանապարհային քարտեզի իրականացում» թեմայով միջազգային համաժողովին

27-05-2019

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի իրավաբան Տաթևիկ Ասատրյանը և կարողությունների զարգացման և մոնիթորինգի մասնագետ Կարեն Ջեյրանյանը մայիսի 20-23-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել են «1958թ. համաձայնագիր-ճանապարհային քարտեզի իրականացում» թեմայով միջազգային համաժողովին։

Համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումների ընթացքում տարբեր երկրների պատվիրակները շնորհանդեսների և ելույթների տեսքով տեղեկատվություն ներկայացրին իրենց երկրներում 1958 թվականի Համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրառման մեխանիզմների, ձեռք բերված  փորձի և գիտելիքների ամրապնդման, ինչպես նաև  ազգային օրենսդրության նորացման մասին:

Հանդիպման մասնակիցները վերահաստատեցին իրենց երկրների հետաքրքրությունը տրանսպորտային կապի հետագա խորացման համատեքստում և փոխանակեցին իրենց տեսակետներն ու կարծիքներն առաջնային խնդիրների վերաբերյալ, որոնք պետք է ուղղված լինեն 1958 թվականի Համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրառման մեխանիզմներին:

Հանդիպման ընթացքում կարևորություն տրվեց այն հանգամանքին, որ անդամ բոլոր պետությունները և շահագրգիռ կողմերը պետք է ներգրավված լինեն տրանսպորտային կապի հետագա ամրապնդման հետ կապված համակարգված միջոցառումների հետևողական իրականացման գործընթացներին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անմիջական աջակցության միջոցով ժամանակ առ ժամանակ կկազմակերպվեն նման սեմինարներ, որոնք նպատակ կունենան աջակցելու ՄԱԿ-ի անդամ երկրներին իրականացնել ընդունված համաձայնագրերի համապատասխան դրույթները սահուն և սահմանված ժամկետներում:

 

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին