Բագրատաշենի կամրջի նախագիծն ավարտական փուլում է

28-08-2019

Օգոստոսի 27-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Բագրատաշենի սահմանային անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող կորեական Soo-sung Engineering Co., Ltd կազմակերպության միջազգային բիզնես զարգացման դեպարտամենտի գլխավոր մենեջեր Կեն Կիմի, նույն դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սեոկ Վուն Կիմի և կամրջի կառուցման աշխատանքային թիմի ղեկավար Յոունգվի Լիի հետ։ 

ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ Հայաստանը և Վրաստանը կապող՝ «Բարեկամություն» անունը ստացած կամրջի շինարարությունը կարևոր ծրագիր է երկու երկրների համար։ Նա ընդգծել է բոլոր կողմերի՝ կամրջի կառուցման պատվիրատուների (Հայաստանի և Վրաստանի կառավարություններ), կապալառուի և ինժեներական ծառայություններ մատուցող կազմակերպության սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Տնօրենի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ իրենց կողմից կանեն հնարավորը՝ Soo-sung Engineering Co., Ltd-ին բոլոր հարցերում աջակցելու համար։ 

Կամրջի նախագիծն այժմ վերջնականացման փուլում է, և առաջիկայում կայանալիք բազմակողմ հանդիպման ընթացքում անհրաժեշտ է, որպեսզի հայկական, վրացական կողմերի մասնագետները, նախագծող-շինարարն ու ինժեներական ծառայություններ մատուցող կազմակերպության ներկայացուցիչները մանրամասն քննարկեն նախագիծը, անեն իրենց դիտարկումները, ճշգրտումները, ինչից հետո այն կհաստատվի և կուղարկվի փորձաքննության։ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ հայկական կողմը ցանկանում է կամրջի շինարարությունը սկսել հնարավորինս շուտ, ուստի պետք է աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպել։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կամրջի կառուցման հետ կապված ընթացիկ հարցեր։ Կորեացի գործընկերները տեղեկացրել են, որ Soo-sung Engineering Co., Ltd-ն, որ իր գրասենյակն ունի Թբիլիսիում, առաջիկայում գրասենյակ կբացի նաև Երևանում, ինչը կօգնի հետագայում գործընթացն արագ իրականացնելուն։ 

 

Վերջին նորությունները

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

06-12-2019

Այդ ճանապարհները վերականգնվել էին 2018թ. ընթացքում և մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության ժամկետում։

Կարդալ ավելին

Կառավարությունը հավանություն է տվել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը

05-12-2019

Ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով գյուղական համայնքների համար բարելավել շուկաներին և ծառայություններին հասանելիությունը և հզորացնել տրանսպորտի ճյուղային նախարարության կարողությունները՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցը կառավարելու համար:

Կարդալ ավելին

Հանդիպում Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցչի հետ

04-12-2019

Վերջնականացվել և պատվիրատուներին է հանձնվել Բագրատաշենի նոր կամրջի մանրամասն նախագիծը, որը հաստատվելուց հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։

Կարդալ ավելին