Տրանշ-3-ում իրականացվում են փոսալցման‚ ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ

29-01-2020

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Գյումրի հատվածում‚ կապալառու կազմակերպությունը՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը‚ իրականացնում է փոսալցման աշխատանքներ՝ ճանապարհի անցանելիությունը բարելավելու համար։ Մինչև ձմեռային սեզոնի ավարտը կապալառուն ճանապարհահատվածի ինտենսիվ սպասարկում է կատարում՝ ճանապարհը մաքրում է աղբից‚ տեղումների դեպքում իրականացնում է ձնից մաքրման‚ աղով‚ ավազով մշակման աշխատանքներ‚ կատարում փոսալցում։

Տրանշ-3-ում կապալառուն օրերս 18 կետերում տեղադրել է նաև ճանապարհային անհարթությունների մասին զգուշացնող‚ ինչպես նաև՝ 22 հատ հետիոտնային անցման նշաններ։ Նշենք‚ որ այն ճանապարհահատվածներում‚ որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ‚ նշանները տեղադրվում են ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի՝ համաձայնեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ։

 

 

Վերջին նորությունները

Կայացել է ՀՀ հանրապետական և միջպետական ճանապարհներին վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հայտերի բացման նիստ

23-03-2020

Առաջիկայում մրցութային հանձնաժողովը կգնահատի ընկերությունների առաջարկների համապատասխանությունը մրցութային փաթեթով սահմանված գնահատման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

20-03-2020

Հետաքրքրված իրավասու հայտատուները մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։

Կարդալ ավելին

Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

20-03-2020

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ‚ ավարտին են մոտենում հողային աշխատանքները‚ կատարվում է ժայռային հանույթ‚ ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին