Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներին

29-06-2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 29-ին Արմավիրի մարզում ծանոթացել է Մ5 միջպետական ճանապարհը, Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները միմյանց կապող 6․146 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներին։ Այս ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։

Փոխնախարար Բագրատ Բադալյանը նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ մեկ ամիս առաջ, և այս ընթացքում բավականին մեծ առաջընթաց է գրանցվել։ Ներկայում ընթանում են մայթերի կառուցման նպատակով բազալտե եզրաքարերի տեղադրման և բետոնե եզրաշարերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման նպատակով ջրթող խողովակների տեղադրման, ինչպես նաև երթևեկելի մասի վերակառուցման նախապատրաստական աշխատանքներ: Փոխնախարարը նշեց, որ աշխատանքի տեմպերից ելնելով՝ կարելի է ասել, որ շինարարությունը կավարտվի նախատեսված ժամկետից շուտ։

Նախարար Պապիկյանը շրջել է շինհրապարակում, շինարարության ընթացքի մասին զրուցել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, կապալառու կազմակերպության՝ «Կապավոր» ՍՊԸ-ի, շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող գերմանական «Kocks Consult GMBH» կազմակերպության ներկայացուցիչների, շինարարների, Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքների ղեկավարների հետ՝ շեշտելով ճանապարհաշինական աշխատանքներում որակի պահպանման կարևորությունը։

Սարդարապատի բնակիչները նշեցին, որ ճանապարհը մոտ 50-60 տարի չէր վերանորոգվել, և այսօր իրականացվող աշխատանքը մեծ աջակցություն է իրենց։ Ըստ նրանց՝ յուրաքանչյուր բնակավայրի համար ենթակառուցվածքները կարևորագույն նշանակություն ունեն։ Ճանապարհի վերանորոգումը տնտեսական, սոցիալական լուրջ խնդիրներ է լուծում իրենց համար։ Վերանորոգվող ճանապարհը միջհամայնքային է. այն միմյանց է կապում 6-7 բնակավայր։ Սարդարապատ համայնքի ղեղավար Բաբկեն Վարդանյանն էլ ընդգծեց, որ բարեկարգ ճանապարհը բնակիչներին հնարավորություն կտա բերքը հեշտությամբ հասցնել վերամշակող գործարաններին, շուկաներ՝ առանց տեխնիկան վնասելու։

Նշենք, որ ճանապարհի վերանորոգման արդյունքում կվերականգնվի հողային պաստառը, կկառուցվեն կողնակները, կվերակառուցվի երթևեկելի մասը, կվերականգնվեն ջրահեռացման համակարգը, իջատեղերը, կկառուցվեն մայթերը, կտեղադրվեն ճանապարհային նշաններ, կիրականացվի պատվածքի նշագծում, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

Վերջին նորությունները

Մասնակցություն՝ ԵՄ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին

15-07-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-4 ծրագրերի ղեկավար Կարեն Բադալյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է Բաթումիում տեղի ունեցած «Տասը տարի Պրահայից հետո» Եվրոպական միության Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին։

Կարդալ ավելին

ՎԶԵԲ ներկայացուցիչներն ուսումնասիրել են Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում կառուցվելիք ճանապարհահատվածի նախատեսվող ծրագիծը և տեղանքը

15-07-2019

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչները հյուրերի հետ զրույցում նշեցին, որ նշված օբյեկտների կառուցումը բնապահպանական ազդեցություններ չի պարունակում։

Կարդալ ավելին

ԱԶԲ ներկայացուցիչն անցկացրել է գնումների թեմայով սեմինար

10-07-2019

Ասիական զարգացման բանկի մասնագետը խոսել է գնումների ոլորտում իրականացվող քաղաքականության, գնումների պլանի, մրցութային փաստաթղթերի, մրցութային հայտերի գնահատման, պայմանագրի շնորհման և այլ թեմաների մասին։

Կարդալ ավելին