Տեղի է ունեցել տեխնիկական առաջարկների բացման նիստ

29-07-2019

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման տարվա շրջանակներում վերականգնվող  ճանապարհների նախագծային աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվում է պատվիրել նախագծային աշխատանքների փաթեթ, որը ներառում է կենսական նշանակության 9 ճանապարհի վերականգնում։ Նախագծերի պատրաստման համար նախատեսված է 6 ամիս ժամանակաշրջան։

Հուլիսի 29-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում նշված ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել ճանապարհների շինարարական աշխատանքների նախագծման և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված որակի և գնի վրա հիմնված խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի առաջին փուլի գնահատման արդյունքներով կարճ ցուցակ անցած կազմակերպությունների տեխնիկական առաջարկների բացման նիստը:

Ներկա էին մրցութային հանձնաժողովի անդամները, հայտ ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչները։

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին