Ջրագծի վթարի պատճառով զգալիորեն վնասվել է միջպետական ավտոճանապարհը

29-10-2018
Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 26,620-րդ կմ-ում  հոկտեմբերի 28-ի երեկոյան տեղի ունեցած մայր ջրագծի վթարի պատճառով զգալի վնասվել է ճանապարհի հողային պաստառը, այդ թվում՝ պատվածքը, հարակից կամուրջը,  քանդվել է ճանապարհին կից գտնվող հենապատը, ինչի հետևանքով  միջպետական ճանապարհը որոշ ժամանակով փակվել էր։
 
Համապատասխան կազմակերպությունների կողմից ջրագծի վթարը վերացնելուց հետո ճանապարհի շինարարությունն իրականացնող «Ճանապարհ» կազմակերպության աշխատակիցները կատարել են ճանապարհի ժամանակավոր հետլիցք, որից հետո հնարավոր է եղել վերականգնել ավտոճանապարհի երթևեկությունը։
 
Վթարի հետևանքները գնահատելու և  դրանք վերացնելու համար  կատարվում է մասնագիտական ուսումնասիրություն:

 

 

 

Վերջին նորությունները

Թալին-Գյումրի ճանապարհահատվածում շարունակվում են անցանելիության որակի բարձրացման աշխատանքները

15-03-2019

Աշխատանքները կատարվում են ամենօրյա ռեժիմով և կշարունակվեն մինչև ձմեռային շրջանի ավարտը, որից հետո արդեն միջոցներ կձեռնարկվեն խնդրին առավել հիմնավոր լուծում տալու ուղղությամբ։

Կարդալ ավելին

Քննարկվեցին բնապահպանական թեմաներ

15-03-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները Դունկան Լանգի և Արմինե Եդիգարյանի հետ նախապես այցելել էին Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատվածներ, իրականացրել դիտարկում։

Կարդալ ավելին

Աշխատանքային հանդիպում. քննարկվեց Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի ընթացքը

14-03-2019

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային հարցեր, մասնավորապես, նախագծման գործընթացին, վճարումներին, շինհրապարակի կազմակերպմանը վերաբերող խնդիրներ:

Կարդալ ավելին