Հանդիպում «ՍՊԵԱ և Այ Ար Դի» ՀՁ ներկայացուցիչների հետ

30-01-2019

Հունվարի 30-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում ընդունել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «ՍՊԵԱ և Այ Ար Դի» ՀՁ ներկայացուցիչներին՝ Ֆաբիո Բունոմոյի ղեկավարությամբ։

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի ղեկավար Ռոբերտ Մելքոնյանը շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության աշխատակիցների հետ քննարկել են վերջին հանդիպումից հետո, որ կայացել էր նախորդ տարվա դեկտեմբերին, կատարված աշխատանքները։ Կողմերն անդրադարձել են պայմանագրային հարցերի, Տրանշ-3-ում աշխատանքների ընթացքին։

 

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին