Նախարարն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգվող հատվածներ

30-07-2019

Մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է նաև Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհ, որը հիմնանորոգվում է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում։ Նախարարը եղել է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատվածում (51.7 կմ): Ներկայում այստեղ ընթանում են հողային, ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքներ:

Սուրեն Պապիկյանը հիմնանորոգվող ճանապարհահատվածում դիտարկել է աշխատանքների ընթացքը: Նախարարին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և եթե խոչընդոտող հանգամանքներ չլինեն, կավարտվեն նախատեսված ժամկետում՝ մինչև 2020 թ. նոյեմբերի վերջ:

Զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև մարզերում տնտեսական ակտիվության առումով նախարարը ոչ պակաս կարևոր է համարել զարգացած, բարեկարգ ենթակառուցվածքներ ունենալու հանգամանքը:

 

Նյութը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքից

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին