Մասնակցություն ԱԶԲ կողմից կազմակերպված սեմինարին

30-09-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները սեպտեմբերի 24-25-ը Թբիլիսիում մասնակցել են Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի աջակցությամբ կազմակերպված տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված է ծրագրերի հաջող նախագծման, իրականացման և գնահատման թեմաներին։ Համաժողովի ընթացքում քննարկվել են ԱԶԲ ծրագրի իրականացման, գնումների, ֆինանսական և վճարումների կառավարման, ծրագրերի մոնիտորինգի և հաշվետվողականության մասին և այլ թեմաներ:

Ինտերակտիվ ուսուցման ընթացքում մասնակիցները հիմնականում բարձրաձայնում էին հարցեր, որոնք ծագել էին իրենց կողմից իրականացվող ծրագրերի իրականացման ընթացքում: Հարցերը հիմնականում վերաբերում էին բանկի կողմից սահմանված ընթացակարգերի ճիշտ և ժամանակին իրականացմանը, կիրառման մեխանիզմներին և այլն:

Հանդիպման ընթացքում կարևորություն տրվեց այն հանգամանքին, որ նման սեմինար-ֆորումները կարևոր են ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի արդյունավետ իրականացման համար, և անհրաժեշտ է ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը նման միջոցառումներին:

 

 

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին