2019թ. ընթացքում արձանագրվել է 3755 մուտքային և 2817 ելքային գրություն

30-12-2019

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում 2019թ. չորրորդ եռամսյակում մուտքագրվել է 1006 դիմում և գրություն։

Դիմում-գրություններից 706-ը ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), 300 գրություն՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։

Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունն ընթացք է տրվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում 2019թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 736 ելքային գրություն։

Իսկ 2019 թվականի ընթացքում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում մուտքագրվել է ընդհանուր առմամբ 3755 դիմում և գրություն և 2817 ելքային գրություն։

Վերջին նորությունները

Կապալառուն իրականացնում է նաև աղբից մաքրման աշխատանքներ և ձմեռային սպասարկում

16-01-2020

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ում՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածում‚ կապալառու կազմակերպության` «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից ձմռան ամիսներին կատարվում են ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն իրականացնում է նաև ճանապարհն աղբից մաքրելու աշխատանքներ։

Կարդալ ավելին

Ճանապարհաշինության գործընթացում ունեցած ավանդի համար ոլորտի մի շարք աշխատակիցներ նախարար Սուրեն Պապիկյանի կողմից արժանացել են պատվոգրերի

14-01-2020

Պարոն Բադալյանը նախարարի և իր անունից շնորհավորել է պարգևատրվածներին՝ նշելով‚ որ անցած 2019 թվականին ճանապարհաշինության ոլորտում բարձր արդյունքներ են գրանցվել‚ ինչը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և համապատասխան ստորաբաժանումների համատեղ աշխատանքի արդյունք է։

Կարդալ ավելին

Քննարկվել են Տրանշ-5-ի նախագծին և հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման գործողությունների ընթացքն առնչվող հարցեր

14-01-2020

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում հունվարի 14-ին տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-5-ի նախագծման խորհրդատու AIC Progetti S.p.A. (Իտալիա) կազմակերպության ներկայացուցիչ Ֆրանչեսկո դի Պասկուալե Ֆարինայի հետ։

Կարդալ ավելին