Մ6-ում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները

31-10-2019

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Մասնավորապես‚ կատարվում են հաղորդակցուղիների խրամուղու փորման և խողովակների տեղադրման‚ կոյուղագծի փոսորակի փորման‚ վերին հենապատի բետոնացման‚ գազատարի տեղափոխման աշխատանքներ‚ ժայռային հանույթ։ Իրականացվում է նաև ճանապարհի սպասարկում։

Վերջին նորությունները

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

21-11-2019

Նշված ճանապարհները մարզային նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվում են մարզպետարաններին. դրանց հետագա շահագործումն իրականացվելու է վերջիններիս կողմից ընտրված ընկերությունների կողմից։

Կարդալ ավելին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Արևելյան գործընկերության Տրանսպորտի հարցերով պանելի 17-րդ հանդիպմանը

20-11-2019

Աշխատաժողովի ընթացքում քննարկվում են Եվրամիության ճանապարհային անվտանգության քաղաքականությանը‚ այդ ոլորտում տարբեր երկրների փորձին‚ միմյանց հետ համագործակցությանը‚ գործընկեր երկրների կողմից ստանձնած պարտավորություններին առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։

Կարդալ ավելին

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհի վրա որպես փորձնական մոդել կատարվել են շինարարական, միաժամանակ ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ

14-11-2019

Նոր մոդելը նպաստում է ճանապարհի երկարակեցությանը‚ անվտանգ շահագործմանը‚ ինչը հնարավորություն է տալիս ցանկացած եղանակի ապահովել ճանապարհի անցանելիությունն ու անխափան երթևեկությունը։

Կարդալ ավելին