Վերջին 19 ամիսներին ճանապարհաշինության ոլորտում գրանցված հիմնական արդյունքները

07-05-2018 16:00
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով կատարված աշխատանքներ
 
Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» 2016 թվականի սեպտեմբերից նույնպես շարունակվեց բնականոն հունով: 
 
Արդեն ավարտված և շահագործման հանձնված Տրանշ 1-ի՝ Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածներում շարունակվեցին 9 ուղեանցի կառուցման և 1 կամրջի վերականգնման աշխատանքները: 2017թ. մայիսին կամուրջների տակ երթևեկությունը երկկողմանի բացվեց, կամուրջների վրա աշխատանքները մինչև պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը շարունակվեցին բաց երթևեկության պայմաններում։ Կամուրջները շահագործման հանձնվեցին պայմանագրային ժամկետից շուտ:
 
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Տրանշ 2-ում՝ Աշտարակ-Թալին հատվածում, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) շրջանակներում իրականացվել են վերջին հողերի օտարումը: Շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը կատարել է հողային աշխատանքներ – 1,075,000 խմ, արհեստական կառուցվածքներ – 4,200խմ, 20.4կմ երկարությամբ միակողմանի բետոնապատման աշխատանքներ: 
 
Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Թալին-Լանջիկ ճանապարհահատվածում կատարվել են հողային աշխատանքներ: 
 
Մշակվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը, որտեղ, ի տարբերություն մյուս հատվածների, նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրողների: Հեռանկարի գնահատման նպատակով միջազգային խորհրդատու ընկերության կողմից կազմվեց տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն, ճանապարհահատվածի մանրամասն նախագծման աշխատանքները շարունակվում են: 
 
Պետություն-մասնավոր հատված գործընկերության հեռանկարի առնչությամբ հետաքրքրություն են ներկայացրել մի շարք կազմակերպություններ, որոնց հետ ստորագրվել են համագործակցության հուշագրեր և սկսվել են ուսումնասիրության աշխատանքներ: 
 
Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգում
 
Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանի այս ճանապարհահատվածում, բացի մասնակի նորոգումից, հիմնավոր վերանորոգում երբևէ չի կատարվել, ճանապարհի մի շարք հատվածներ դժվարություններ էին հարուցում հատկապես մեծ բեռնատարողությամբ մեքենաների միաժամանակյա անցման դեպքում: Հրատապ էր նաև ճանապարհին առկա 3 թունելների արդիականացման, լուսավորության և մայթերի տեղադրումը, հենապատերի և ջրահեռացման համակարգի կառուցումը:
 
2016թ. սեպտեմբերին մեկնարկեց Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը:
 
Ամփոփվեց Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի մրցույթը, որի արդյունքում ունեցանք մոտ 25%-ի տնտեսում, կնքվեցին շինարարական աշխատանքների պայմանագրեր 3 լոտերի համար: ԱԶԲ-ի կողմից վերանայվեց և հաստատվեց ծրագրի ՀՕՏԾ-ն, մեկնարկեց հողօտարման գործընթացը:
 
2017թ. 2 ծրագրով կատարվել է 13.2 մլրդ դրամի աշխատանք, այդ թվում՝ հողային աշխատանքներ՝ 322,078 խմ, հենապատերի կառուցում և նորոգում՝ 7,083 գծմ, ջրահեռացման համակարգի վերականգնում՝ 8,981 գծմ, մայթեր՝ 4,439 գծմ, ցանցապարկեր՝ 1,510 խմ, կամուրջների, թունելների նորոգում և հիմնանորոգում՝ 10 հատ, ասֆալտապատում (ա/բ պատվածքի ներքին շերտ)՝ 14.6 կմ, ասֆալտապատում՝ (ա/բ պատվածքի վերին շերտ) – 6.6 կմ:
 
Կենսական նշանակության ճանապարհային
ցանցի բարելավում
 
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» վարկային ծրագրով և պետբյուջեի միջոցներով 2016թ. համար նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտվեցին ամբողջությամբ: 
 
2017թ. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման 2 ծրագրով կատարվեց 6.8 մլրդ դրամի աշխատանք, այդ թվում՝ հողային աշխատանքներ - 64,541 խմ, հենապատերի կառուցում՝ 3,955 գծմ, գաբիոններ՝ 1,172 խմ, ջրահեռացման համակարգի վերականգնում՝ 17,691 գծմ, մայթեր՝ 19,502 գծմ, կամուրջների նորոգում՝ 24 հատ, ասֆալտապատում՝ 48.5 կմ:  
 
«Բագրատաշեն» անցակետի կամրջի վերակառուցում
 
Ճանապարհաշինական հիմնական ծրագրերին զուգահեռ, 2017թ. ավարտվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցակետի կամրջի վերակառուցման ծրագրի նախագծման և շինարարության մրցույթը: Կնքվեց շինարարական աշխատանքների պայմանագիր:  
 
ԵՄ միջոցառումների շրջանակում «Տրանս-Եվրոպական տրանսպորտային ցանցերի օրեր» (TEN-T Days) համաժողովներում ներկայացվել է ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ճանապարհային անվտանգությանն ուղղված միջոցառումները և այս ոլորտում կառավարության 5-ամյա գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտում 2020-2030թթ. առաջնահերթություն ներկայացնող նախագծերը:

Վերջին նորությունները

«Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության հետ ստորագրվեց շինաշխատանքների տեխհսկողության ծառայությունների մատուցման պայմանագիր

21-05-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը շնորհավորեց գերմանական կազմակերպության ներկայացուցիչներին մրցույթում հաղթող ճանաչվելու համար։ Նա ընդգծեց, որ ճանապարհաշինությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները գտնվում են գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում։

Կարդալ ավելին

Բացվել են տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական գնահատման փուլն անցած կազմակերպությունների ֆինանսական առաջարկները

17-05-2019

Համաձայն ընթացակարգի՝ վերջնական գնահատումը կատարվելու է տեխնիկական և ֆինանսական առաջարկների համակցված գնահատման եղանակով, որի արդյուքնում հաղթող ճանաչված կազմակերպության ներկայացուցիչները կհրավիրվեն պայմանագրային բանակցությունների։

Կարդալ ավելին

Հանդիպում ճանապարհաշինարարների հետ. ճանապարհաշինության ընթացքում խիստ վերահսկողություն է իրականացվելու որակի նկատմամբ

16-05-2019

Ընդգծվեց շինարարության ընթացքում անվտանգ երթևեկության ապահովման կարևորությունը։ Նշվեց, որ բարձրացվել են նախագծերի իրականացման նկատմամբ պահանջները, ինչը կնպաստի շինարարության որակի բարելավմանը։

Կարդալ ավելին