Այսօր կնքվեցին պայմանագրեր Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի

07-12-2017 15:00

Այսօր կնքվեցին պայմանագրեր Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման և վերականգնման շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված 3 շինարարական կազմակերպություների հետ:

Լոտ-1«Հորիզոն-95» ՍՊԸ և «Օբերոսլեր» ԿԱՎ. hամատեղ ձեռնարկությունը, Լոտ-2 «Բլեկ Սի Գրուպ» և «ԱԱԲ Փրոջեքթ» համատեղ ձեռնարկությունը և Լոտ-3 Սուարդի բաժնետիրական ընկերությունը համապատասխանաբար կիրականացնեն ճանապարհի կմ38+450 - կմ48+140, կմ48+140 - կմ62+300 և կմ62+300 - կմ90+191 հատվածների հիմնանորոգման և վերականգնման շինարարական աշխատանքները:

 

Վերջին նորությունները

«Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության հետ ստորագրվեց շինաշխատանքների տեխհսկողության ծառայությունների մատուցման պայմանագիր

21-05-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը շնորհավորեց գերմանական կազմակերպության ներկայացուցիչներին մրցույթում հաղթող ճանաչվելու համար։ Նա ընդգծեց, որ ճանապարհաշինությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները գտնվում են գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում։

Կարդալ ավելին

Բացվել են տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական գնահատման փուլն անցած կազմակերպությունների ֆինանսական առաջարկները

17-05-2019

Համաձայն ընթացակարգի՝ վերջնական գնահատումը կատարվելու է տեխնիկական և ֆինանսական առաջարկների համակցված գնահատման եղանակով, որի արդյուքնում հաղթող ճանաչված կազմակերպության ներկայացուցիչները կհրավիրվեն պայմանագրային բանակցությունների։

Կարդալ ավելին

Հանդիպում ճանապարհաշինարարների հետ. ճանապարհաշինության ընթացքում խիստ վերահսկողություն է իրականացվելու որակի նկատմամբ

16-05-2019

Ընդգծվեց շինարարության ընթացքում անվտանգ երթևեկության ապահովման կարևորությունը։ Նշվեց, որ բարձրացվել են նախագծերի իրականացման նկատմամբ պահանջները, ինչը կնպաստի շինարարության որակի բարելավմանը։

Կարդալ ավելին