Սույն թվականի ապրիլի 4-ին և ապրիլի 7-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության կողմից իրականացվել է ծառատունկ։

09-04-2018 14:00

Սույն թվականի ապրիլի 4-ին և ապրիլի 7-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության կողմից իրականացվել է ծառատունկ։ 
Ծառատունկի ընթացքում Մաստարա համայնքի սահմաններում (Թալին-Լանջիկ ճանապարհահատվածին կից) տնկվել են 60 հացենի հատված 6 ծառերի փոխարեն, իսկ Մարալիկ բնակավայրի սահմաններում (Լանջիկ - Հայրենյաց ճանապարհահատվածին կից)՝ տնկվել են 1200 ծառեր և թփեր:

Մաստարա համայնքում ծառատունկին մասնակցել է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Համաձայն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեղմացուցիչ միջոցառումների` պահանջվում է ճանապարհի շինարարության ընթացքում հատված ծառերի փոխարեն վերատնկում իրականացնել 1:10-ի հարաբերակցությամբ։

«Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերությունը պայմանագիր է ստորագրել նաև «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ, որով պարտավորվել է առաջիկա երեք տարիների ընթացքում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում իրականացնել դեկորատիվ ծառերի տնկման և հետագա խնամքի աշխատանքներ:

Վերջին նորությունները

Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն ամբողջովին քայքայված 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվում է

22-07-2019

Աշխատանքներն այստեղ մեկնարկել են 2019թ. հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է շինարարության մեկնարկից տասն ամիս անց։ Այս պահին կատարվում են ճանապարհային ծածկի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Արարատի մարզի ճանապարհաշինական աշխատանքներին

19-07-2019

Նախարարը կարևորել է տեխհսկողությունն իրականացնող ընկերության դերը ճանապարհաշինական աշխատանքներում։

Կարդալ ավելին