Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ճանապարհին կատարվում են հողային, ճանապարհային ծածկի տեղադրման աշխատանքներ

09-08-2018 8:42

Արագածոտնի մարզի Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքները միմյանց կապող մոտ 11,5 կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա ընթանում են բարեկարգման աշխատանքներ։ Դրանք իրականացվում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։

Նշված ճանապարհի հիմնանորոգումը մեկնարկել է այս տարվա մարտին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսվում է սույն թվականի դեկտեմբերին։ Շինարարությունն իրականացնում է «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերությունը։ Այցելության պահին շինարարը կատարում էր հողային, ճանապարհային ծածկի տեղադրման, մայթերի կառուցման աշխատանքներ։

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները արձանագրել են, որ մարզային նշանակության Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ավտոճանապարհի վերականգնման ընթացքում կապալառուի կողմից նկատվում են որոշ կազմակերպչական բացթողումներ։ Մասնավորապես, նշվել է, որ անհրաժեշտ է շինարարական տեղամասում աշխատանքներն իրականացնել առանձին հատվածներով՝ ապահովելով տեղի բնակչության անվտանգ տեղաշարժը։ Շինարարին հանձնարարվել է աշխատանքները կատարել հերթականությամբ՝ բարեկարգելով ճանապարհի հարակից տարածքները։

Տեղեկացնենք, որ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում 2016-2019 թվականներին հանրապետությունում կվերականգնվեն մոտ 190 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ:

Ծրագրի իրականացման երկրորդ տարվա՝ 2017- 2018թթ. ընթացքում նախատեսվում է կատարել կենսական նշանակության տասը ճանապարհների (ընդհանուր երկարությունը՝ 61 կմ) վերականգնման աշխատանքներ: Այդ ճանապարհներն ընդգրկում են 16 համայնքներ, որոնցից 14-ը՝ գյուղական։ Ծրագիրն առնչվում է մոտ 34 հազար բնակչության հետ։

 

Վերջին նորությունները

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

18-09-2019

Մինչ այժմ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչն իրականացվել է Հայաստանի 66 համայնքում: Ակնկալվում է ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչում ընդգրկված համայնքների թիվը հասցնել 87-ի։

Կարդալ ավելին

Կապալառուների ներկայացուցիչների հետ քննարկվեցին բնապահպանական հարցեր

18-09-2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին, ուստի բոլոր կապալառու կազմակերպությունների բնապահպան կամ բնապահպանական խնդիրներով զբաղվող մասնագետների հետ իրականացվում են սեմինարներ։

Կարդալ ավելին

Մեծ Պարնիի և Ծաղկաբերի բնակիչները շուտով կերթևեկեն բարեկարգ ճանապարհով

13-09-2019

Ճանապարհի վերականգնման աշխատանքների պատվիրատուի՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շինարարական տեղամաս՝ դիտարկելու շինարարության ընթացքը:

Կարդալ ավելին