Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման

12-09-2017

2017թ. սեպտեմբերի 8-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ38+450-կմ90+191 հատվածի վերանորոգման/վերականգնման շինարարական աշխատանքների 3 չափաբաժնից բաղկացած Միջազգային Բաց Մրցակցային Ընտրություն ընթացակարգով մրցույթի ֆինանսական հայտերի հրապարակային բացումը:


Բացման գործընթացին ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, հայտատու կազմակերպությունների և Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչները:


Մրցույթն իրականացվում է Ասիական Զարգացման Բանկի գնումների ուղեցույցով սահմանված Մեկ փուլ- երկու ծրար Միջազգային Բաց Մրցակցային Ընտրություն ընթացակարգով: Ընթացակարգի պահանջներին համապատասխան բացվեցին այն հայտատուների ֆինանսական հայտերը, որոնց տեխնիկական հայտերը համապատասխանել էին մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին: Վերջինների գնահատմանը կհաջորդի 3 չափաբաժինների համար շինարարական պայմանագրերի շնորհումը:

Վերջին նորությունները

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

18-09-2019

Մինչ այժմ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչն իրականացվել է Հայաստանի 66 համայնքում: Ակնկալվում է ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչում ընդգրկված համայնքների թիվը հասցնել 87-ի։

Կարդալ ավելին

Կապալառուների ներկայացուցիչների հետ քննարկվեցին բնապահպանական հարցեր

18-09-2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին, ուստի բոլոր կապալառու կազմակերպությունների բնապահպան կամ բնապահպանական խնդիրներով զբաղվող մասնագետների հետ իրականացվում են սեմինարներ։

Կարդալ ավելին

Մեծ Պարնիի և Ծաղկաբերի բնակիչները շուտով կերթևեկեն բարեկարգ ճանապարհով

13-09-2019

Ճանապարհի վերականգնման աշխատանքների պատվիրատուի՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շինարարական տեղամաս՝ դիտարկելու շինարարության ընթացքը:

Կարդալ ավելին