Ի գիտություն ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչների

13-07-2018 9:14
Հարգելի՛ գործընկերներ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հուլիսի 18-ին զանգվածային լրատվամիջոցների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպում են այցելություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին և Տրանշ 3՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Դուք հնարավորություն կունենանք այցելելու շինտեղամասեր, ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին, ստանալու շինարարության հետ կապված ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: 
 
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի մամուլի ասուլիսը։
 
Նախարարը կներկայացնի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» մանրամասները, կպատասխանի լրագրողների հարցերին։ 
 
Մամուլի ասուլիսին ներկա կլինեն նաև շինարարներ, ինժեներներ, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կմանրամասնեն ու պարզաբանումներ կտան մասնագիտական բոլոր հարցադրումներին: 
 
Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև բոլոր ցանկացողներին խնդրում ենք (տրանսպորտային փոխադրումը կազմակերպելու նպատակով) մինչև հուլիսի 16-ը՝ ժամը 15:00-ն գրանցվել՝ զանգահարելով 010-59-01-47, 077-20-60-38 և 043-32-23-33 հեռախոսահամարներով։ 
 
Մեկնումը՝ հուլիսի 18-ին՝ ժամը 10.00, Հանրապետության հրապարակից՝ «Հայփոստի» բաժանմունքի մոտից:

Վերջին նորությունները

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

18-09-2019

Մինչ այժմ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչն իրականացվել է Հայաստանի 66 համայնքում: Ակնկալվում է ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչում ընդգրկված համայնքների թիվը հասցնել 87-ի։

Կարդալ ավելին

Կապալառուների ներկայացուցիչների հետ քննարկվեցին բնապահպանական հարցեր

18-09-2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին, ուստի բոլոր կապալառու կազմակերպությունների բնապահպան կամ բնապահպանական խնդիրներով զբաղվող մասնագետների հետ իրականացվում են սեմինարներ։

Կարդալ ավելին

Մեծ Պարնիի և Ծաղկաբերի բնակիչները շուտով կերթևեկեն բարեկարգ ճանապարհով

13-09-2019

Ճանապարհի վերականգնման աշխատանքների պատվիրատուի՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շինարարական տեղամաս՝ դիտարկելու շինարարության ընթացքը:

Կարդալ ավելին