Ստորագրված համաձայնագրով՝ իտալական ընկերությունը ուսումնասիրություն կիրականացնի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում

14-03-2018 14:00
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նախարարության և ընկերության ներկայացուցիչները մարտի 14-ին ստորագրեցին շրջանակային համաձայնագիր, որում ամրագրված են իրականացվելիք ուսումնասիրությունների շրջանակը և ժամանակացույցը: 
 
Հայկական կողմից այն վավերացրեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանը, իտալական կողմից՝ «Անաս Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Բերնարդո Մագրին։
 
Համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և «Անաս» խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանիի ներկայությամբ։
 
Ողջունելով իտալական շինարարական կազմակերպության հետաքրքրությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի առնչությամբ՝ նախարարը կարևորեց Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի կառուցումը, ընդգծեց ուսումնասիրությունները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։
 
Ջիանի Վիտորիո Արմանին ներկայացրեց ընկերության գործունեությունը, նշեց, որ ընկերությունը «smart» տեխնոլոգիաներով ճանապարհների կառուցման առաջատարն է Իտալիայում, ուր տնօրինում է ավելի քան 30 հազար կմ ճանապարհներ: Ընկերության գործունեությունը չի սահմանափակվում Իտալիայով. այն ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացրել տարբեր երկրներում: Նա առանձնակի կարևորեց ընկերության փորձառությունը ճանապարհաշինության ոլորտում, այդ թվում` թունելների և կամուրջների շինարարության գործում։ Ջիանի Վիտորիո Արմանին ընդգծեց, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն: 
 
Նախարար Վահան Մարտիրոսյանը, կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ճանապարհաշինության ոլորտում, վստահություն հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքում ձևավորվելիք առաջարկում տեղ կգտնի միջազգային լավագույն փորձի կիրառումը: 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծման և հեղինակային հսկողության մրցույթ

24-05-2019

Նախագծման փուլի ծառայություններն ակնկալվում է սկսել 2019 թվականի օգոստոս ամսին և ավարտել 2020 թվականի հունվարին: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019թ. հունիսի 07-ը՝ ժամը 18:00։

Կարդալ ավելին

Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

24-05-2019

Մայիսի 27-ին՝ ժամը 15:00-19:00-ն ընկած հատվածում, ժայռապայթեցման աշխատանքների հետևանքով Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Կապալառուները, տեխհսկողն ու պատվիրատուն քննարկեցին կենսական նշանակության ճանապարհների վերակառուցման հետ կապված հարցեր

24-05-2019

Հանդիպման ընթացքում քննարկվեցին և նախանշվեցին աշխատանքի կազմակերպման հիմնական ուղղությունները։ Նշվեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու շինտեղամասերը կապալառուների տնօրինմանը հանձնելու գործընթացը։

Կարդալ ավելին