«Սինոհիդրո»-ի հետ քննարկվել է շինաշխատանքների ընթացքը

14-08-2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, նախարարության և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն օգոստսի 13-ին այցելել են Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-3 ճանապարհահատվածում շինարարություն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ գրասենյակ, հանդիպել ընկերության ղեկավարության և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկության ինժեներական թիմի հետ։

Նախարարին ներկայացվել են վերջին հանդիպումից հետո ստացված հանձնարարականների կատարման արդյունքներն ու շինարարական աշխատանքներում արձանագրված առաջընթացը։

Շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող ինժեներական թիմը փաստեց, որ կապալառուի և ինժեներների փոխհամաձայնության արդյունքում որոշակիորեն փոխվել են իրականացվող աշխատանքի մեթոդները, ինչը կնպաստի գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Նոր մեթոդիկայով իրականացվել է փորձնական աշխատանք, և այժմ սպասում են փորձաքննության արդյունքներին։ Վերջինիս դրական լինելու դեպքում աշխատանքներն ավելի արագ կընթանան։

Նախարարը հանձնարարել է շինարարներին և ինժեներներին սերտորեն համագործակցել, վեր հանել, քննարկել և լուծել շինարարության ընթացքում ի հայտ եկող ցանկացած խնդիր։ Աշոտ Հակոբյանն իր կողմից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել կապալառու կազմակերպությանն ու ինժեներական թիմին՝ աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցում։ Նա նաև հորդորեց առավելագույն ջանք գործադրել, անգամ երկրորդ հերթափոխով աշխատել, որպեսզի աշխատանքի տեմպն արագանա։ Նախարարը նաև շեշտեց, որ շինհրապարակում չաշխատող տեխնիկա չպետք է լինի։ 

Հանդիպման ընթացքում արձանագրվեց նաև, որ առաջընթաց է գրանցվել «Սինոհիդրո»-ի կողմից կատարված աշխատանքի փաստաթղթային ձևակերպումների գործընթացում։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը նշեց, որ «Սինոհիդրո»-ի և ինժեներական թիմի հետ քննարկվել ու մշակվել է միջոցառումների պլան, ըստ որի պետք է տարվեն աշխատանքները։

Նախարար Հակոբյանի և Վազգեն Պետրոսյանի հաջորդ կանգառը Տրանշ-2 ճանապարհահատվածում էր, այստեղ նրանք հանդիպեցին «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» կապալառու կազմակերպության և շինարարական վերահսկողությունն իրականացնող «Սաֆեժ» ընկերության ներկայացուցիչների հետ: «Սաֆեժի» աշխատախմբի ղեկավար Բրանիսլավ Դիմիտրիևիչի հետ քննարկվեցին հողերի օտարման, վերաբնակեցման, ենթակառուցվածքների տեղափոխման հետ կապված հարցերը։  

 

Վերջին նորությունները

«Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության հետ ստորագրվեց շինաշխատանքների տեխհսկողության ծառայությունների մատուցման պայմանագիր

21-05-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը շնորհավորեց գերմանական կազմակերպության ներկայացուցիչներին մրցույթում հաղթող ճանաչվելու համար։ Նա ընդգծեց, որ ճանապարհաշինությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները գտնվում են գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում։

Կարդալ ավելին

Բացվել են տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական գնահատման փուլն անցած կազմակերպությունների ֆինանսական առաջարկները

17-05-2019

Համաձայն ընթացակարգի՝ վերջնական գնահատումը կատարվելու է տեխնիկական և ֆինանսական առաջարկների համակցված գնահատման եղանակով, որի արդյուքնում հաղթող ճանաչված կազմակերպության ներկայացուցիչները կհրավիրվեն պայմանագրային բանակցությունների։

Կարդալ ավելին

Հանդիպում ճանապարհաշինարարների հետ. ճանապարհաշինության ընթացքում խիստ վերահսկողություն է իրականացվելու որակի նկատմամբ

16-05-2019

Ընդգծվեց շինարարության ընթացքում անվտանգ երթևեկության ապահովման կարևորությունը։ Նշվեց, որ բարձրացվել են նախագծերի իրականացման նկատմամբ պահանջները, ինչը կնպաստի շինարարության որակի բարելավմանը։

Կարդալ ավելին