Աշխատանքային խորհրդակցություններ՝ Տրանշ-3-ում

14-09-2018

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Խորհրդակցություններ են անցկացվել նախ շինարարական աշխատանքները կատարող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության, ապա շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության գրասենյակներում։ Վազգեն Պետրոսյանը կողմերի հետ քննարկել է շինարարության որակի, տեմպերի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել օգոստոսի 13-ին կայացած հանդիպման ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին։    

Մանրամասն քննարկվել են շինարարության կազմակերպման ու իրականացման բոլոր առանձնահատկությունները, իրականացված աշխատանքների փաստաթղթային ձևակերպումների գործընթացը։

 

Վերջին նորությունները

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհի վրա որպես փորձնական մոդել կատարվել են շինարարական, միաժամանակ ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ

14-11-2019

Նոր մոդելը նպաստում է ճանապարհի երկարակեցությանը‚ անվտանգ շահագործմանը‚ ինչը հնարավորություն է տալիս ցանկացած եղանակի ապահովել ճանապարհի անցանելիությունն ու անխափան երթևեկությունը։

Կարդալ ավելին