Հնավայրերի պահպանման համար փոփոխվել է Հյուսիս-հարավի նախագիծը

18-08-2018

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի բնապահպանության և հնագիտության մասնագետ Միքայել Թևոսյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ինստիտուտի գիտաշխատող, Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում հնագիտական հարցերով խորհրդատու Բորիս Գասպարյանը, նախագծողներ օգոստոսի 17-ին այցելել են Տրանշ-2՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարևանությամբ գտնվող «Ագարակ» պատմամշակութային արգելոց։

Միքայել Թևոսյանը նշեց, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության նախագիծը փոփոխվել է՝ տարածքում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող համալիրի վրա նվազագույն ազդեցություն ունենալու համար։

Մասնագետներն այցելության ընթացքում դիտարկել են տարածքում կատարված նշահարումները՝ արձանագրելով, որ ամեն ինչ կատարվել է ըստ տարբեր գերատեսչությունների հետ համաձայնեցված նախագծի, և ճանապարհաշինության հետևանքով որևէ հուշարձան չի վնասվի։

Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում հնագիտական հարցերով խորհրդատու Բորիս Գասպարյանը նշեց, որ ժամանակին պահանջել են, որպեսզի ճանապարհն անցնի հյուսիսային մասով, սակայն պեղելով տարածքը՝ բացվեցին 8 մ հաստությամբ վաղ միջնադարյան պարսպի մնացորդներ։ «Խնդրեցինք նախագիծը փոխել և ճանապարհը տեղափոխել։ Ընտրվեց այնպիսի տարբերակ, որը նվազագույն ազդեցություն կունենա տարածքի վրա։ Այս վայրում պետք է կատարվի լիցք, և քանի որ որոշ շերտեր մնում են լիցքի տակ, այդ հատվածներում պեղումներ կարվեն։ Եթե հայտնաբերվեն հնագիտական արժեքներ, դուրս կբերվեն, նոր միայն կիրականացվեն լիցքն ու շինարարությունը։ Հանգամանորեն ուսումնասիրվել է տարածքը, որպեսզի հուշարձանին նվազագույն վնաս հասցվի»,- նշեց Բորիս Գասպարյանը։

 

Վերջին նորությունները

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

18-09-2019

Մինչ այժմ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչն իրականացվել է Հայաստանի 66 համայնքում: Ակնկալվում է ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչում ընդգրկված համայնքների թիվը հասցնել 87-ի։

Կարդալ ավելին

Կապալառուների ներկայացուցիչների հետ քննարկվեցին բնապահպանական հարցեր

18-09-2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին, ուստի բոլոր կապալառու կազմակերպությունների բնապահպան կամ բնապահպանական խնդիրներով զբաղվող մասնագետների հետ իրականացվում են սեմինարներ։

Կարդալ ավելին

Մեծ Պարնիի և Ծաղկաբերի բնակիչները շուտով կերթևեկեն բարեկարգ ճանապարհով

13-09-2019

Ճանապարհի վերականգնման աշխատանքների պատվիրատուի՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շինարարական տեղամաս՝ դիտարկելու շինարարության ընթացքը:

Կարդալ ավելին