Շինարարների հետ քննարկվել է Լոռու և Տավուշի մարզերի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

23-07-2018 9:12

Տավուշի մարզի Արճիս գյուղի ճանապարհների վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին։ Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 21-ին Արճիս էին այցելել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Արճիսի ճանապարհների հիմնանորոգումը հնարավոր է դարձել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում։ Վերականգնվող ճանապարհը Արճիսը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով կապում է հարակից համայնքների հետ:

Գյուղի բնակիչ Գևորգ Զաքարյանն իր երախտագիտությունն է հայտնում պետությանն ու շինաշխատանքներն իրականացնողներին ու նշում, որ 24 տարեկան է, և առաջին անգամ է տեսնում, որ Արճիսում ճանապարհ է վերանորոգվում։

Արճիսի վարչական ղեկավար Դավիթ Վերանյանն էլ ընդգծում է, որ ճանապարհների նորոգումը գյուղացիներին կազատի բազմաթիվ հոգսերից, կյանքը բնակավայրում կակտիվանա։ «Նախկինում նույնիսկ բարեկամները հյուր չէին գալիս մեզ՝ պատճառաբանելով ճանապարհների անմխիթար վիճակը»,- ասում է Դավիթ Վերանյանը։  

Հուլիսի 21-ին Լոռու և Տավուշի մարզեր կատարած այցելության ընթացքում Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները ծանոթացան նաև Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի ընթացքին։ Ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ղեկավար Վազգեն Պետրոսյանին ներկայացրին մի շարք խնդիրներ։ Շինարարները, մասնավորապես, տեղեկացրին, որ իրենց աշխատանքներին խոչընդոտում է վերանորոգվող ավտոճանապարհով ծանրաքաշ մեքենաների երթևեկը, և նշեցին, որ նպատակահարմար է, որպեսզի հնարավորության դեպքում մինչև շինարարության ավարտն այդ տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվի շրջանցիկ ճանապարհով։ Շինարարները նաև մտահոգություն հայտնեցին, որ հողային, պայթեցման աշխատանքներ կատարելիս կարող է վնասվել ճանապարհի ներքևով անցնող երկաթգիծը։ Խնդիրը լուծելու համար առաջարկվեց կիրառել պայթեցման նորագույն տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն կտա խուսափել երկաթգիծը վնասելուց։

Ալավերդիում համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի հետ քննարկվեց Մ6 ճանապարհի՝ Ալավերդի համայնքում Դեբեդ գետի վրայի կամրջի վերանորոգման հարցը։ Վազգեն Պետրոսյանը Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ինժեներներին հանձնարարեց ուսումնասիրել կամուրջը վերանորոգելու խնդիրը, հստակեցնել աշխատանքի ծավալները և հնարավորության դեպքում կամուրջների վերանորոգումը մտցնել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի մեջ։

 

Վերջին նորությունները

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

21-11-2019

Նշված ճանապարհները մարզային նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվում են մարզպետարաններին. դրանց հետագա շահագործումն իրականացվելու է վերջիններիս կողմից ընտրված ընկերությունների կողմից։

Կարդալ ավելին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Արևելյան գործընկերության Տրանսպորտի հարցերով պանելի 17-րդ հանդիպմանը

20-11-2019

Աշխատաժողովի ընթացքում քննարկվում են Եվրամիության ճանապարհային անվտանգության քաղաքականությանը‚ այդ ոլորտում տարբեր երկրների փորձին‚ միմյանց հետ համագործակցությանը‚ գործընկեր երկրների կողմից ստանձնած պարտավորություններին առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։

Կարդալ ավելին

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհի վրա որպես փորձնական մոդել կատարվել են շինարարական, միաժամանակ ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ

14-11-2019

Նոր մոդելը նպաստում է ճանապարհի երկարակեցությանը‚ անվտանգ շահագործմանը‚ ինչը հնարավորություն է տալիս ցանկացած եղանակի ապահովել ճանապարհի անցանելիությունն ու անխափան երթևեկությունը։

Կարդալ ավելին