«Սինոհիդրո» ընկերությանը հանձնարարվել է շատ կարճ ժամկետներում բարելավել աշխատանքները

25-07-2018 15:18

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, ՊՈԱԿ-ի աշխատակիցները և Ճանապարհի որակի հսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները եղան Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Տրանշ 3-ի շինհրապարակներում, ծանոթացան ճանապարհաշինական աշխատանքներին։ Տեղեկացնենք, որ ճանապարհաշինական աշխատանքները նշված հատվածում կատարում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը։

Նախարարի առաջին կանգառը 1200մ արդեն փռված փորձնական բետոնի տեղամասում էր։ «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության պատասխանատուները, մանրամասնելով իրավիճակը, նշեցին, որ որակի թեստավորման արդյունքներով փորձնական բետոնապատումը չի համապատասխանում առաջադրված ստանդարտներին և ենթակա է քանդման։ Չինական կողմը ևս ընդունում է, որ անորակ աշխատանք է կատարվել։ Ուստի, առաջիկայում այն կքանդվի, և աշխատանքներ կտարվեն նոր, որակով բետոնապատում կատարելու ուղղությամբ։

Շինհրապարակ այցելությունից հետո կայացավ նաև հանդիպում «Սինոհիդրո» ընկերության գրասենյակում, որտեղ քննարկվեցին ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր, անդրադարձան ծառացած խնդիրներին ու դրանց լուծման ճանապարհներին։

Նախարար Աշոտ Հակոբյանը «Սինոհիդրո»-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, մանրամասնորեն ծանոթանալով բոլոր խնդիրներին, ընդգծեց, որ պետությունը, հասարակությունը մտահոգված են շինարարական աշխատանքների տեմպերով, ուստի ամեն ինչ պետք է արվի աշխատանքները նախանշված ժամկետներում և որակով իրականացնելու համար։ Տրվեցին հանձնարարականներ շատ կարճ ժամանակահատվածում խնդիրները վերացնելու և աշխատանքները բարելավելու ուղղությամբ։

 

Վերջին նորությունները

Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն ամբողջովին քայքայված 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվում է

22-07-2019

Աշխատանքներն այստեղ մեկնարկել են 2019թ. հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է շինարարության մեկնարկից տասն ամիս անց։ Այս պահին կատարվում են ճանապարհային ծածկի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Արարատի մարզի ճանապարհաշինական աշխատանքներին

19-07-2019

Նախարարը կարևորել է տեխհսկողությունն իրականացնող ընկերության դերը ճանապարհաշինական աշխատանքներում։

Կարդալ ավելին