Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչն այցելել է բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհահատվածներ

27-07-2018 11:18

Հուլիսի 25-ին և 26-ին Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրանսպորտային մասնագետ Թոմաս Հերցն այցելել է բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհահատվածներ։

Հուլիսի 25-ին Թոմաս Հերցը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանն այցելել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշեն հատված, որը հիմնանորոգվում է ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ։ Ինչպես նշեցին շինարարները, աշխատանքները նշված հատվածում նախապատրաստական փուլում են, կատարվում են գեոդեզիական հենանիշների ընդունման-հանձնման, դրանց ճշգրտման աշխատանքներ, որից հետո կսկսվի ծրագծի վերականգնումը։ Վազգեն Պետրոսյանն ու Թոմաս Հերցը տեղում ծանոթացել են նախապատրաստական գործընթացներին, քննարկվել են մի շարք խնդիրներ։ Հանդիպում է կայացել նաև տեխնիկական վերահսկողությունն իրականացնող «Սաֆեժ» ընկերության տեղական գրասենյակում։ Տեղեկացնենք, որ նշված ճանապարհահատվածում ծրագծի վերականգնման և շինարարական աշխատանքները կմեկնարկեն արդեն առաջիկա օրերին։

Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Թոմաս Հերցը հուլիսի 26-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 2, Տրանշ 3 հատվածների շինհրապարակներ։ Պարոն Հերցը նախ եղել է ճանապարհի որակի հսկողությունն իրականացնող «Սաֆեժ» կազմակերպության գրասենյակում, հանդիպել աշխատախմբի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչի հետ։ Մանրամասն քննարկվել են Տրանշ-2-ում աշխատանքների ընթացքը, առաջացած խնդիրները, որակին և ժամկետներին առնչվող հարցեր։ Այնուհետև կապալառու կազմակերպության՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության ներկայացուցիչների հետ այցելել են Տրանշ 2-ի շինհրապարակներ։

Թոմաս Հերցի հաջորդ կանգառը Մարալիկում էր՝ Տրանշ 3-ի շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության գրասենյակում, որտեղ կայացած հանդիպմանը մասնակցում էին նաև Տրանշ 3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչները։

Շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության աշխատախմբի ղեկավար Վաչե Մինասյանը ներկայացրեց «Սինոհիդրո» ընկերության կատարած աշխատանքների առաջընթացը, արձանագրված ցուցանիշները։ Պարոն Մինասյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հյուսիս-հարավ նախագիծը հանրության, իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում է, և ՀՀ վարչապետի, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և  Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության պահանջը կապալառու կազմակերպությունից մեկն է՝ իրականացնել որակյալ աշխատանքներ սահմանված ժամկետներում։

 

 

Վերջին նորությունները

Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

20-03-2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 20-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 11:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Թալին-Գյումրի ճանապարհահատվածում շարունակվում են անցանելիության որակի բարձրացման աշխատանքները

15-03-2019

Աշխատանքները կատարվում են ամենօրյա ռեժիմով և կշարունակվեն մինչև ձմեռային շրջանի ավարտը, որից հետո արդեն միջոցներ կձեռնարկվեն խնդրին առավել հիմնավոր լուծում տալու ուղղությամբ։

Կարդալ ավելին

Քննարկվեցին բնապահպանական թեմաներ

15-03-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները Դունկան Լանգի և Արմինե Եդիգարյանի հետ նախապես այցելել էին Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատվածներ, իրականացրել դիտարկում։

Կարդալ ավելին