ԱԶԲ հայտարարությունը Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության վերաբերյալ

30-07-2018 13:42

Ասիական զարգացման բանկը հայտարարություն է տարածել՝ կապված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության վերաբերյալ մամուլում տեղ գտած վերջին հրապարակումներին ի պատասխան Ասիական զարգացման բանկը ցանկանում է պարզաբանել հետևյալը.

Որպես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերը ֆինանսավորող՝  ՀՀ կառավարության գործընկեր ԱԶԲ-ը մշտադիտարկում է ծրագրի իրականացման ընթացքը և խորհուրդներ է տալիս Բանկի ուղեցույցների  համաձայն:

Ենթակառուցվածքների, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերի ֆինանսավորման  իր բոլոր որոշումներում ԱԶԲ-ը չի պարտադրում շինարարության որևէ կոնկրետ մեթոդաբանություն, սակայն միաժամանակ կոչ է անում իրականացնող կառույցներին հաստատված մեթոդաբանության շրջանակներում ապահովել որակյալ շինարարություն՝ ենթակառուցվածքների առավելագույն ամրությունն ապահովելու, երկարաժամկետ պահպանման ծախսերը նվազեցնելու և ենթակառուցվածքի պիտանելիության ժամկետը երկարաձգելու նպատակով:

Մենք վստահ ենք, որ այս մոտեցումն է կիրառվում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրում և ակնկալում ենք ՀՀ կառավարության հետ շարունակական համագործակցություն՝ այս խիստ կարևոր ենթակառուցվածքի շինարարությունն ավարտին հասցնելու համար»:

 

Վերջին նորությունները

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Տրանշ-1 և Տրանշ-2

18-01-2019

ԱԶԲ ներկայացուցիչները դիտել են իրականացված աշխատանքները։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիները։

Կարդալ ավելին

Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

17-01-2019

ԱԶԲ առաքելության հետ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ում, Տրանշ-3-ում ծրագրերի կարգավիճակը։

Կարդալ ավելին

Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները

16-01-2019

Հայկական կողմը նշել է նաև, որ Բագրատաշենի նոր կամրջի կառուցման ծրագիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և հավելել, որ իրանական կողմի հետ սերտ համագործակցությամբ, հաճախակի քննարկումներով հնարավոր կլինի առավել արդյունավետ դարձնել համատեղ աշխատանքը։

Կարդալ ավելին