Քննարկում՝ ճանապարհաշինության մեջ օգտագործվող հայկական շինանյութերի որակական հատկությունների վերաբերյալ

30-08-2018
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մասնագիտական քննարկում՝ ճանապարհաշինության մեջ օգտագործվող հայկական ծագման շինարարական նյութերի որակական հատկությունների վերաբերյալ։ 
 
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պատասխանատուներ, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» կառուցումն իրականացնող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա», չինական «Սինոհիդրո» ընկերությունների, տեխնիկական վերահսկողությունն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկության, «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ» կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության, այլ կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և ճարտարապետության և շինարարության համալսարանների մասնագետներ։
 
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ ճանապարհաշինության ոլորտում բարձր որակ ապահովելու անհրաժեշտությանը, ընդգծվեց, որ շինարարության ընթացքում պետք է բացառվի որակի որևէ շեղում։ Հանդիպմանը ներկա մասնագետներն ու գիտնականներն իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքներով փաստեցին, որ Հայաստանում ցանկության դեպքում հնարավոր է արտադրել AASHTO M 85 չափանիշներին համապատասխան ճանապարհաշինական ցեմենտ և կատարել որակյալ ճանապարհաշինական աշխատանքներ։  
 
Հանդիպման ավարտին որոշում կայացվեց կազմել աշխատանքային խումբ՝ գիտնականների, շինարարների, ինժեներների, ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների ներգրավմամբ, ովքեր կաշխատեն ճանապարհաշինական ցեմենտի որակի վերահսկողության, միջազգային ստանդարտների հետ դրա համապատասխանելիության ուղղությամբ։

 

Վերջին նորությունները

Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

20-03-2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 20-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 11:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Թալին-Գյումրի ճանապարհահատվածում շարունակվում են անցանելիության որակի բարձրացման աշխատանքները

15-03-2019

Աշխատանքները կատարվում են ամենօրյա ռեժիմով և կշարունակվեն մինչև ձմեռային շրջանի ավարտը, որից հետո արդեն միջոցներ կձեռնարկվեն խնդրին առավել հիմնավոր լուծում տալու ուղղությամբ։

Կարդալ ավելին

Քննարկվեցին բնապահպանական թեմաներ

15-03-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները Դունկան Լանգի և Արմինե Եդիգարյանի հետ նախապես այցելել էին Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատվածներ, իրականացրել դիտարկում։

Կարդալ ավելին